ՌԴ ընկերությունները պատրաստ են դիտարկել ՀՀ-ի ներկայացրած բիզնես նախագծերը. ՌԴ փոխվարչապետ

© Sputnik / Asatur YesayantsՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Հայաստանի ու Ռուսատանի ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, սակայն այն պետք է համալրվի նոր ապրանքներով ու համատեղ նախագծերով։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը կկարողանա նոր ներդրումային հնարավորություններ ստանալ Ռուսաստանի հետ: Այս մասին Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի բացման ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Յանդեքս»–ն ու «Ուրալը» հետաքրքրված են Հայաստանում աշխատելու հեռանկարով. ՌԴ–ում ՀՀ դեսպան
Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակում, ըստ հայկական կողմի, աճել է 16%-ով, իսկ ռուսական տվյալներով ՝ 17.2%-ով: «Բայց անհրաժեշտ է աշխատել փոխադարձ առևտրի դիվերսիֆիկացման և նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Դրա համար մենք կարող ենք և պետք է օգտվենք ռուսական ինստիտուցիոնալ կառույցների հնարավորություններից, ինչպիսիք են Ռուսաստանի արտահանման կենտրոնը և այլն», - ասաց նա:
ՌԴ փոխվարչապետը հույս հայտնեց, որ Երևանում անցկացվող համաժողովում Հայաստանը կկարողանա նորովի բացահայտել Ռուսաստանի հետ առևտրի և ներդրումների, ինչպես նաև էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: Նրա խոսքով, ռուսական ընկերությունները պատրաստ են դիտարկել նոր նախագծեր, որոնք համաժողովի ընթացքում կներկայացվեն Հայաստանում։
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Հայաստանը և ՀԿԵ-ն կրկին կգործարկեն Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը
«Armenian Business Forum–2021» ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է:
Նշենք, որ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը համաժողովի տեղեկատվական հովանավորներից է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала