https://armeniasputnik.am/20210920/turqiaji-npataky-qrderin-vochnchacneln-e-siriaci-gvortsichy-kvoch-e-arel-rd-in-zspel-turqerin-33461998.html
"Թուրքիայի նպատակը քրդերին ոչնչացնելն է"․ սիրիացի գործիչը կոչ է արել ՌԴ-ին զսպել թուրքերին
"Թուրքիայի նպատակը քրդերին ոչնչացնելն է"․ սիրիացի գործիչը կոչ է արել ՌԴ-ին զսպել թուրքերին
ՍԴԽ ներկայացուցիչ Իլհամ Ահմեդը հիշեցրել է Ռուսաստանին Սիրիայի հյուսիսում հրադադար պահպանելու խոստումների մասին և նշել, որ թուրքերը խախտում են այն։ 20.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-20T16:20+0400
2021-09-20T16:20+0400
2021-09-20T16:22+0400
ռուսաստան
թուրքիա
սիրիա
քուրդ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0a/28954189_0:106:1600:1006_1920x0_80_0_0_dad57740d1bc782520510e407c8fe176.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը պետք է արգելի թուրքերին հարձակվել Սիրիայի վրա, այդ թվում՝ օդային հարձակումներ իրականացնել երկրի տարածքում։ "Կոմերսանտ" թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սիրիայի դեմոկրատական խորհրդի (ՍԴԽ, սիրիական Քրդստանի ներկայացուցչական մարմին) գործադիր կոմիտեի համանախագահ Իլհամ Ահմեդը:Նա հիշեցրել է, որ Մոսկվան Սիրիայում ներկա է որպես Քրդստանի բնակչության անվտանգության երաշխավոր։ Չնայած Անկարան ընդունում է դա և պարտավորվում է չհարձակվել Սիրիայի տարածքի վրա, այդ խոստումները հաճախ խախտվում են։Արցախի և Սիրիայի պատերազմների փորձով. սկսվել է Արևմուտք-2021 զորավարժության հիմնական մասը«Թուրքիայի պահվածքը միշտ ագրեսիվ է եղել. թուրքերը միշտ հարձակվում են մեր, մեր սահմանների, մեր մարդկանց վրա։ Մենք փորձել ենք Ռուսաստանին հասցնել այդ միտքը՝ Թուրքիայի նպատակը քրդերի ոչնչացումն է.. [Ռուսաստանի ներկայացուցիչները] ասել են, որ կաշխատեն, որ ձեռք բերված հրադադարը շարունակվի», — նշել է Ահմեդը։Նրա կարծիքով՝ Թուրքիան փաստացի օկուպացրել է Սիրիայի հյուսիս-արևելքն ու հանցագործություններ է կատարում քուրդ բնակչության դեմ, «փոխում է դրա ժողովրդագրական կազմը»։ Այդ կապակցությամբ ՍԴԽ ներկայացուցիչը կոչ է արել Ռուսաստանին խաղաղ կարգավորման մեխանիզմ մշակել։ Այն նաև ռուս և թուրք զինվորականների համատեղ պարեկություն է նախատեսում:2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում վեցժամյա բանակցություններից հետո պայմանավորվել են սիրիա-թուրքական սահմանի շրջանում ռուսական ռազմական ոստիկանության ու սիրիացի զինծառայողներ տեղակայելու մասին: Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում հուշագիր է ստորագրվել Սիրիայում՝ Իդլիբի դեէսկալացիայի գոտում, իրադրության կայունացման մասին: Դրանից հետո Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը դադարեցվել է։
https://armeniasputnik.am/20210914/purin-asadi-het-handipman-jamanak-nshel-e-te-vorn-e-siriayi-glxavor-xndir-29002550.html
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0a/28954189_60:0:1541:1111_1920x0_80_0_0_c56c36dffdfa8f9ab468f7c14ec83712.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, թուրքիա, սիրիա, քուրդ
ռուսաստան, թուրքիա, սիրիա, քուրդ
"Թուրքիայի նպատակը քրդերին ոչնչացնելն է"․ սիրիացի գործիչը կոչ է արել ՌԴ-ին զսպել թուրքերին
16:20 20.09.2021 (Թարմացված է: 16:22 20.09.2021) ՍԴԽ ներկայացուցիչ Իլհամ Ահմեդը հիշեցրել է Ռուսաստանին Սիրիայի հյուսիսում հրադադար պահպանելու խոստումների մասին և նշել, որ թուրքերը խախտում են այն։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը պետք է արգելի թուրքերին հարձակվել Սիրիայի վրա, այդ թվում՝ օդային հարձակումներ իրականացնել երկրի տարածքում։ "Կոմերսանտ" թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սիրիայի դեմոկրատական խորհրդի (ՍԴԽ, սիրիական Քրդստանի ներկայացուցչական մարմին) գործադիր կոմիտեի համանախագահ Իլհամ Ահմեդը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան Սիրիայում ներկա է որպես Քրդստանի բնակչության անվտանգության երաշխավոր։ Չնայած Անկարան ընդունում է դա և պարտավորվում է չհարձակվել Սիրիայի տարածքի վրա, այդ խոստումները հաճախ խախտվում են։
«Թուրքիայի պահվածքը միշտ ագրեսիվ է եղել. թուրքերը միշտ հարձակվում են մեր, մեր սահմանների, մեր մարդկանց վրա։ Մենք փորձել ենք Ռուսաստանին հասցնել այդ միտքը՝ Թուրքիայի նպատակը քրդերի ոչնչացումն է.. [Ռուսաստանի ներկայացուցիչները] ասել են, որ կաշխատեն, որ ձեռք բերված հրադադարը շարունակվի», — նշել է Ահմեդը։
Նրա կարծիքով՝ Թուրքիան փաստացի օկուպացրել է Սիրիայի հյուսիս-արևելքն ու հանցագործություններ է կատարում քուրդ բնակչության դեմ, «փոխում է դրա ժողովրդագրական կազմը»։ Այդ կապակցությամբ ՍԴԽ ներկայացուցիչը կոչ է արել Ռուսաստանին խաղաղ կարգավորման մեխանիզմ մշակել։ Այն նաև ռուս և թուրք զինվորականների համատեղ պարեկություն է նախատեսում:

14 սեպտեմբերի 2021, 11:41
2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում վեցժամյա բանակցություններից հետո պայմանավորվել են սիրիա-թուրքական սահմանի շրջանում ռուսական ռազմական ոստիկանության ու սիրիացի զինծառայողներ տեղակայելու մասին:
Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում հուշագիր է ստորագրվել Սիրիայում՝ Իդլիբի դեէսկալացիայի գոտում, իրադրության կայունացման մասին: Դրանից հետո Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը դադարեցվել է։