00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն օր նորովի արնահոսող վերքերը նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում. Գարեգին Բ

© Sputnik / Тигран Мехрабян / Անցնել մեդիապահոցԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը շնորհավորել է Անկախության 30-ամյակն ու ասել, որ մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները, քանզի անկախ պետությունը գոյության ու լինելիության կարևորագույն գրավականն է։ Անկախության 30-ամյակի կապակցությամբ հղած իր ուղերձում նման կարծիք է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում»,–ասված է կաթողիկոսի ուղերձում։

Կաթողիկոսը նշել է` մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհետ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև վճռականությունը` ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները։
Գարեգին Բ–ն նշում է, որ հայոց եկեղեցին դարերի ընթացքին մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը, իսկ Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ըստ նրա, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։
Զոհված զինծառայողի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ուզում` Փաշինյանն այցելի իր որդու գերեզմանին։ - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
"Փաշինյանն անկոչ հյուր է, ես չեմ ուզում` գա իմ երեխու տուն". զոհվածի հայրը` Եռաբլուրում
Կաթողիկոսն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Болельщик с флагом вместо маски перед матчем Армения - Лихтенштейн (8 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Եթե չես պայքարում մարտահրավերների դեմ, մի օր կկորցնես անկախությունը
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։
Լրահոս
0