Անկախության ամենատխուր տարեդարձը. ինչո՞ւ էինք անվերապահորեն հավատում, որ հաղթելու ենք

© Sputnik / Aram NersesyanԶինվորականների երթ Երևանում
Զինվորականների երթ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
​Եկեք անկեղծ լինենք։ Անցած տարվա ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմը շարունակվում է, և առայժմ շատ դժվար է ասել, թե այն ինչով է ավարտվելու Հայաստանի և Արցախի համար։
Անկախության ամենատխուր տարեդարձը. ինչու էինք անվերապահորեն հավատում, որ հաղթելու ենք պատերազմում
Ղարաբաղն արդեն շատ է փոքրացել, մնում է պարզել, թե տարածքային ինչպիսի կորուստ է սպասում Հայաստանին։ Նկատե′ք, խոսքը ոչ թե այն մասին է՝ լինելու են արդյոք նման կորուստներ, թե չեն լինելու, խոսքն այն մասին է, թե ինչպիսի կորուստների պիտի սպասենք, ինչ չափի և որ հատվածներում, որովհետև մեր կառավարության բարձրագույն ներկայացուցիչներից ոմանք արդեն շատ հստակ ասել են, որ, օրինակ, Սյունիքում մեր երկու մեծ քաղաքներն իրար կապող ավտոճանապարհը, որով տասնամյակներ շարունակ հանգիստ երթևեկել էինք, իրականում պատկանում է Ադրբեջանին, և Բաքուն, բնականաբար, ոչ մի առիթ բաց չի թողնում ակնհայտ ցուցադրելու, որ ճանապարհն իրենն է՝ ինչ կուզեն, կանեն։
​Այսօրվա աննախադեպ տխուր իրավիճակը հասկանալու համար չենք կարող չանդրադառնալ հայկական մեծ միֆերին։ Չեմ ուզում վիճաբանություն սկսել հիմնարար հարցի շուրջ՝ արդյոք ղարաբաղցիները պարզապես կարող էին մնալ Ադրբեջանի կազմում և հանգիստ ապրել, ինչպես, օրինակ, ապրում են ասորիները Հայաստանում։ Դուք ասեք՝ "այո", ես ասեմ՝ "ոչ"։ Ես բազմաթիվ ահավոր փաստեր բերեմ, դուք հիշեցրեք, թե ինչպես էին որոշ ադրբեջանցիներ իրենց կյանքը վտանգելով փրկում հայկական ընտանիքներին։
Арам Католокос на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Հայաստանի երկնքում մութ ամպեր են կուտակվում․ Արամ Առաջինի ուղերձը
Պարզապես վախենամ` մեր վեճը չավարտվի մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը կամ այն պահը, երբ, ըստ Ղուրանի, Մուհամեդ մարգարեն երկու մասի է բաժանում լուսինը։
​Հայաստանն անզիջում դիրքորոշում էր որդեգրել և պատրաստ էր ամեն ինչ լուծել միայն ու միայն պատերազմի միջոցով։ Ո′չ մի թիզ հող։ Ինչ-որ մեկի կողմից շատ վարպետորեն շրջանառության մեջ դրված անհեթեթ պնդում, որը, ճիշտ է, ոմանց շատ էր դուր գալիս։ Այո′, ժամանակին՝ առաջին մեծ պատերազմի տարիներին, հայկական ուժերն իրոք գրավել էին քսաներորդ դարում ադրբեջանական դարձած շրջանները երկու նպատակով։ Առաջինը զուտ պրագմատիկ էր՝ սահմանը տեղափոխել այնպիսի հեռավորության վրա, որպեսզի հայկական բնակավայրերը անհասանելի լինեն ադրբեջանական ինքնաձիգների, հրետանու եւ հրթիռների համար։ Երկրորդ նպատակը սակարկելն էր՝ այսինչ բանը կանեք, հետ կստանաք այսինչ շրջանը։
​Նկատե′ք, խոսքը ոչ միայն, ասենք, Ակնայի և Քարվաճառի, այլ բոլոր 7 շրջանների վերադարձի մասին էր։ Սերժ Սարգսյանն է պատմել, թե ինչ տեղի ունեցավ 2008 թվականին.

«Ստորագրեցինք փաստաթուղթ, համաձայն որի հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ»,-անկեղծացել է Սերժ Սարգսյանը։

Համաձայնե′ք, ախր բոլորովին, բոլորովին նման չէ «ոչ մի թիզ հող» պահանջին։
​Երկու խորհուրդ։ Առաջին՝ երբեք հալած յուղի տեղ մի′ ընդունեք միջազգային կազմակերպությունների ասածները։ Կամ առնվազն հստակ երաշխիքներ պահանջեք նրանցից՝ բա եթե այն պետությունը, որի հետ մենք քննարկում ենք ձեր առաջարկները, պարզապես թքի դրանց վրա, ի՞նչ միջոցներ եք կիրառելու։ Որովհետև մենք հո լավ ենք հիշում, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը արցախյան կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից առաջինն այսպես էր ձևակերպել՝ «ուժի չկիրառում և ուժի կիրառման սպառնալիքի բացառում»։
Պատկերացնում եմ, թե ինչպես էր հռհռում ու ինչպիսի բառերով էր անվանարկում եվրոպացի դիվանագետներին Իլհամ Ալիևը՝ հրաման տալով ամեն գնով գրավել Շուշին։ Որտե՞ղ եք, բռնությունը իսպառ բացառող եվրոպացի դիվանագետնե′ր, ինչո՞ւ նույնիսկ ծպտուն չեք հանում։
Հայաստանի երկնքում մութ ամպեր են կուտակվում․ Արամ առաջինի ուղերձը
​Եվ երկրորդ խորհուրդը՝ երբեք մի′ ֆետիշացրեք բանակը։ Հիշեք, թե պատերազմից առաջ քանի-քանի անգամ ենք հպարտորեն կրկնել. «Հայկական բանակը ամենամարտունակն է ողջ տարածաշրջանում»։ Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում՝ առանց սեփական բանակը անզուսպ գովերգելու, գնում ու գնում էր թուրքական անօդաչուները, որոնց մասին ռուսաստանցի ավիացիոն փորձագետ Վադիմ Լուկաշևիչն օրերս ասել է.
«Անցած տարվա սեպտեմբերին հայ-ադրբեջանական հակամարտության ավարտական փուլում "Բայրաքթար" թուրքական անօդաչուն ապացուցեց, որ չափազանց արդյունավետ մեքենա է։ Այդ անօդաչու թռչող սարքերը փաստորեն կարողացան այն ժամանակ ապահովել Ադրբեջանի հաղթանակը՝ ի հաշիվ օդում լիակատար գերակայության և հայկական զորքին հասցրած կետային հարվածների», - փաստում է փորձագետը։
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Իշխանությունները ներքին պայմանավորվածություններ ունեն. Օհանյանը` խաղաղության գնալու մասին
Հիշեցնեմ նաև, որ ամիսներ առաջ Հայաստանի վարչապետը ներկայացրեց որոշ նպատակներ առաջիկա 30 տարվա համար. մեջբերեմ՝ «մեկ զինծառայողի ներուժի տեսանկյունից ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակը, Հայաստանի հետախուզական ծառայությունները ներառել աշխարհի առավել արդյունավետ հետախուզական ծառայությունների տասնյակում»։
Համաձայնե′ք, նպատակները շատ լավն են,տարեդարձն է բավական տխուր, միգուցե ամենատխուրն անկախության տարիներին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала