Արցախում 35-ամյա տղամարդը 3 երեխայի է վրաերթի ենթարկել, ապա նրան կախված են գտել

Արցախ. Կարմիր շուկա - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Արցախ. Կարմիր շուկա
Ըստ տեղեկությունների՝ մեքենայում անհայտ հանգամանքներում պայթյուն է եղել, ինչի հետևանքով վարորդը խուճապի է մատնվել, ապա կորցրել մեքենայի կառավարումը։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Արցախում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 14։09-ին ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 35-ամյա բնակիչ Վ.Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխայի։
Министр образования Карабаха встретилась с футболистами молодежного клуба Лернаин Арцах - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
Արցախցի նախարարը հանդիպել է պատանիների հետ, որոնց ավտոբուսն ադրբեջանցիները կանգնեցրել էին
Անմիջապես դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ Կարմիր շուկա գյուղում երթևեկելիս Վ.Ա.-ի մեքենայում դեռևս չպարզված հանգամանքներում պայթյուն է առաջացել։ Դրա հետևանքով նա խուճապի է մատնվել և վրաերթի ենթարկել Կարմիր շուկա համայնքի 14 տարեկան երեք պատանիների։

Ապա վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է դիմացից ընթացող "Օպել Աստրա" ավտոմեքենային։ Կատարվածից հետո «Volkswagen»-ի վարորդը դիմել է փախուստի:

«Վրաերթից տուժած երեխաները շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում։ Նրանց առողջական վիճակը բավարար է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայով վրաերթի են ենթարկել ոստիկանության գնդապետի
Դեպքից ժամեր անց՝ ժամը 15։40-ին, Կարմիր շուկա համայնքի տարածքում հայտնաբերվել է վարորդ Վ.Ա.-ի դին` ծառից կախված վիճակում։
Դեպքի քննությամբ զբաղվում է ոստիկանությունը։ Պարզվում են վրաերթի, վթարի և վարորդի մահվան բոլոր հանգամանքները։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала