Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ավելի շատ սպառնալիքներ Հայաստանի համար, քան օգուտ. տնտեսագետը` ապաշրջափակման մասին

30%-անոց ՀՆԱ-ի աճ` անվտանգային սպառնալիքների դիմաց. տնտեսագետի կանխատեսումները
Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է անվտանգային այն կարևոր գնի մասին, որ Հայաստանը պատրաստվում վճարել տնտեսական ապաշրջափակման դիմաց։
Տնտեսության զարգացման հեռանկարների ու տնտեսական աճի հարցում կանխատեսումներ անելիս ՀՀ էկոնոմիկայի նախարարն ավելի շատ առաջնորդվում է լավատեսական, քան իրատեսական սցենարներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Նա հիշեցնում է Վահան Քերոբյանի երկնիշ տնտեսական աճի մասին կանխատեսումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։
Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը (2021թ․ սեպտեմբերի 14), Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Դա շատ հեշտ չէ, Ադրբեջանը նոր խնդիրներ է ստեղծում. Քերոբյանը` Գորիս–Կապան ճանապարհի մասին
Տնտեսագետը մտավախություն ունի, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում երկու տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ –ն 30% -ով ավելացնելու կանխատեսումներն էլ չիրականանան:
Ինչ խոսք, ճանապարհների ապաշրջափակման արդյունքում մեր հիմնական առևտրային գործընկերների` Ռուսաստանի և Իրանի հետ բեռնափոխադրումներն ավելի մատչելի կդառնան, ինչն էլ կնպաստի ՀՆԱ-ի ավելացմանն ու տնտեսական աճին։ Սակայն շատ կարևոր է, թե ինչ գին ենք վճարելու այդ ապաշրջափակման դիմաց և անվտանգային ինչպիսի խնդիրների ենք բախվելու։

Չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատրաստվում հենց այնպես այդ ճանապարհներն ու կապուղիներն ընծայել Հայաստանին։

«Ապաշրջափակումը կամ կապուղիների բացումը պետք լինի ինչ-որ մի բանի դիմաց և այն, ինչ իրենք ակնկալում են ստանալ Հայաստանի համար ավելի լուրջ սպառնալիքներ է պարունակում և մի քանի անգամ գերազանցում է այն օգուտները, որոնք մենք ակնկալում ենք ստանալ։ Բացի այդ` չեմ կարծում, թե մասնավորապես Ադրբեջանի տարածքով մենք կկարողանանք ունենալ անվտանգ տրանսպորտային հաղորդակցություն»,- ասաց Քթոյանը։
Տնտեսագետը որպես ասվածի հիմնավորում հիշում ու հիշեցնում է 80-ականների վերջերն և 90-ականների սկիզբը, երբ երկրաշարժից տուժած ընտանիքներին համար նախատեսված բեռները, որոնք տեղափոխվում էին Ադրբեջանի տարածքով, տեղ էին հասնում հիմնականում թալանված վիճակում։
Հայաստանը երկաթուղային կապ պետք է ստանա Իրանի հետ, այլապես ապաշրջափակում պետք չէ. Սարգսյան
Հիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ` սեպտեմբերի 20-ին Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակումը կօգնի երկու տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ –ն ավելացնել 30 % -ով:
Քերոբյանի խոսքով` Երևանի նպատակն է ապաշրջափակման բանակցությունները ողջամիտ ավարտին հասցնել` հաշվի առնելով հայկական կողմի շահերը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала