Երասխում բարձրացվել է Հայաստանի ամենամեծ եռագույնը

© Photo : Facebook / ՀՀ Արարատի մարզպետարանԵրասխում բարձրացվել է Հայաստանի ամենամեծ եռագույնը
Երասխում բարձրացվել է Հայաստանի ամենամեծ եռագույնը - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Եռագույնի բարձրացումը նվիրված է Անկախության 30-ամյակին և ի հիշատակ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Երասխ համայնքում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը։ Տեղեկությունը հայտնում է Արարատի մարզպետարանը Faceboоk-ի պաշտոնական էջում։
Դրոշի չափսերն են 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ է։
Դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պետական այրեր։
Երևանում տոնական երթ է - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Երևանում տոնական զինվորական շքերթ է․տեսանյութ
Նշվում է, որ նախաձեռնությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանինն է։

«Այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Երասխ համայնքը սահմանակից է Նախիջևանի ինքնավար մարզի հետ, և վերջին շրջանում համայնքն ու մարտական դիրքերը պարբերաբար ադրբեջանական կողմից գնդակոծության են ենթարկվում տարբեր տրամաչափի զինատեսակներից։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала