Երգիչ Հայկոյի վիճակը ծանր է. հիվանդանոցում նրան այցելել է ԱԺ նախագահը

© Sputnik / Aram NersesyanԵրգիչ Հայկո
Երգիչ Հայկո - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգիչը Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում է։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է հիվանդանոցում գտնվող հայտնի երգիչ Հայկոյին (Հայկ Հակոբյանին)։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց լուրը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
494 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ` տեսակցելու Հայկոյին»,–ասաց Խաչատրյանը` այլ մանրամասներ չտրամադրելով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երգիչը կորոնավիրուսով է վարակվել, նրա վիճակը ծանր է։
Լրահոս
0