Լա Լիգան և Վարազդատ Հարոյանը շնորհավորել են Հայաստանի տոնը. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsՎարազդատ Հարոյան
Վարազդատ Հարոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Վարազդատ Հարոյան. Արխիվային լուսանկար
Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայի բարձրագույն խումբը` Լա Լիգան և Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական "Կադիսի" պաշտպան Վարազդատ Հարոյանը տեսաուղերձ են հղել Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Լա Լիգայի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում Հարոյանը շնորհավորում է իր հայրենիքի տոնը։
«Շնորհավո՜ր անկախության օրդ, Հայաստան»,–գրել են տեսանյութին կից։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Իմ լավագույն մաղթանքները բոլոր հայերին. Շվեդիայի դեսպանը հայերենով է շնորհավորել տոնը
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала