Անկախության իրական տերերն այնտեղ՝ Եռաբլուրում են. մեկնարկում է ջահերով երթը

© Sputnik / Aram NersesyanВоенный пантеон "Ераблур"
Военный пантеон Ераблур - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարին Տոնոյանը վստահ է, որ գալու է այն օրը, երբ իրականում տոնելու ենք Անկախության օրը, իսկ այսօր պետք էր ոչ թե տոնել, այլ նշել։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում մեկնարկում է ջահերով երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախաձեռնությունը «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանինն է, որն Արցախի հերոս (հետմահու) Մենուա Հովհաննիսյանի մայրն է։
Լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշեց՝ այսօր կարելի էր ոչ թե տոնել, այլ նշել Անկախության օրը։ Նրա կարծիքով՝ կարող էին այսօր քայլերթի դուրս գալ ռազմական ինստիտուտների ուսանողները՝ որպես ապագա զինվորներ, նրանց հետևեին աշակերտները՝ հերոսների նկարները ձեռքներին, որ ցույց տային՝ հերոսների հետևից գալիս է նոր սերունդ, որ պաշտպանելու է հերոսների արյամբ պահած հայրենիքը։

«Նրանց հետևից թող հրավիրեին մեզ՝ մայրերիս, մենք՝ մեր տղաների ձեռքից ընկած դրոշը մեր ձեռքին պահած՝ գուցե արցունքով, բայց հպարտությամբ կքայլեինք այդ շարքերով, մեր հետևից էլ քայլեին հայ մարդիկ, որոնց հավատում են՝ հային ընկճել հնարավոր չէ»,- նշեց Տոնոյանը։

Վստահ է՝ այսօր էլ ունենք փառահեղ երիտասարդ սերունդ, և մի օր նրանց հետ միասին իրականում տոնելու ենք Անկախության օրը` զոհվածների մայրերն են այդ օրը Եռագույնը ծածանելու։
«Մենք այսօր չունենք անկախություն, որ տոնենք ու ընդհանրապես տոնելու տրամադրություն չունենք, և անկախության իրական տերերն այնտեղ՝ Եռաբլուրում են»,–ասաց զոհվածի մայրը։
Նշենք, որ ջահերով երթին մասնակցում են զոհված հերոսների ծնողները, հարազատներն ու բազմաթիվ քաղաքացիներ։
Զոհված զինծառայողի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ուզում` Փաշինյանն այցելի իր որդու գերեզմանին։ - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
"Փաշինյանն անկոչ հյուր է, ես չեմ ուզում` գա իմ երեխու տուն". զոհվածի հայրը` Եռաբլուրում
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։
Լրահոս
0