00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այց ապագա. Մեծամորի ԱԷԿ–ի վաղը հնարավոր է այսօր տեսնել Կոլայի ԱԷԿ–ում

© Photo : press office of the Kola Nuclear Power PlantԿոլայի ԱԷԿ–ում
Կոլայի ԱԷԿ–ում - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Բաժանորդագրվել
ՌԴ "Ռոսատոմ" կորպորացիայի նախաձեռնությամբ հայաստանցի փորձագետներն ու լրագրողներն այցելել են Կոլայի ԱԷԿ` ծանոթանալու ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման փորձին ու արդյունքներին։
Հայաստանում գրեթե ծառ չէր մնացել։ Էներգետիկ ճգնաժամի տարիների Հայաստանն այսպիսին է հիշում ՌԴ Կոլայի ԱԷԿ–ի (Кольская АЭС) գլխավոր տնօրենի տեղակալ Վասիլի Օմելչուկը, որը 30 տարի առաջ գործուղվել էր Հայաստան` Մեծամորի ատոմակայանի վերագործարկման աշխատանքներին մասնակցելու։

«Հիշում եմ` ինչ վիճակում էին Հայաստանը, Երևանը, Արարատյան դաշտը։ Առաջինը, որ աչքի էր զարնում, չափազանց քիչ ծառ կար, նույնիսկ հատված ծառերի կոճղերից բան չէր մնացել»,– պատմեց Օմելչուկը Կոլայի ԱԷԿ այցելած հայաստանցի փորձագետների ու լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

30 տարի անց ՀՀ և ՌԴ ատոմային էներգետիկները դարձյալ համատեղել են ուժերը։ Այս անգամ` հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով։
© Sputnik / Nelli DanielyanԿոլայի ԱԷԿ
Կոլայի ատոմակայան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Կոլայի ԱԷԿ
«ՀԱԷԿ–ի հետ մենք համագործակցել ենք, համագործակցում ենք ու համագործակցելու ենք։ Մենք ոչ միայն աջակցում ենք հայ գործընկերներին, այլև որոշ դեպքերում դասեր ենք քաղել ՀԱԷԿ–ում կիրառված օրիգինալ լուծումներից ու դրանք կիրառել մեզ մոտ։ Այնպես որ մենք պատրաստ ենք համագործակցության»,– ասաց Կոլայի ԱԷԿ–ի փոխտնօրենը։
Հայաստանի ատոմակայանում այսօր երկրորդ էներգաբլոկի արդիականացման վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում կայանի շահագործումը մինչև 2026 թվականը երկարաձգելու համար:
Իսկ թե ինչպիսին կլինի Մեծամորի ատոմակայանն արդիականացվելուց հետո, կարելի է տեսնել Կոլայի նորացված ԱԷԿ-ի օրինակով։ Հենց այդ նպատակով էլ Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմի» նախաձեռնությամբ հայաստանցի մասնագետներն օրերս այցելել էին Կոլայի ԱԷԿ։
Այս ատոմակայանի` 2019 թվականին արդիականացված ու վերագործարկված 1-ին ու 2-րդ էներգաբլոկների շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2033 և 2034 թվականները: Դրանց շնորհիվ ատոմակայանը ևս 15 տարի անխափան ու անվտանգ էլեկտրաէներգիայով կապահովի ՌԴ Մուրմանսկի շրջանի և Կարելիայի Հանրապետության սպառողներին։
© Photo : press office of the Kola Nuclear Power PlantԿոլայի ԱԷԿ–ում
Визит армянских экспертов и журналистов на Кольскую АЭС - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Կոլայի ԱԷԿ–ում
ԱԷԿ–ի գլխավոր ինժեներ Վլադիմիր Մատվեևը հայտնեց, որ սարքավորումների արդիականացման արդյունքում բարձրացել է նաև ԱԷԿ–ի արտադրողականությունը։
«Մենք արդիականացրել ենք գեներատորները, որի շնորհիվ 3-րդ ու 4-րդ բլոկերում հզորությունն ավելացել է 107 տոկոսով, և այժմ այդ բլոկերից յուրաքանչյուրում կարող ենք հզորությունը հասցնել 480-485 ՄՎտ–ի, ինչը նախագծային հզորությունից 40-45 ՄՎտ–ով շատ է։ Ինչ վերաբերում է 1-ին ու 2-րդ էներգաբլոկներին, դրանց արդիականացման ամբողջ աշխատանքն ուղղված էր հիմնականում անվտանգության բարձրացմանը։ Եթե թվային արտահայտությամբ ասենք, մենք բարձրացրել ենք անվտանգության մակարդակն ավելի քան 100 անգամ։ Այսինքն` ծանր վթարի հավանականությունն այսօր մեզ մոտ 120-130 անգամ ցածր է նախորդ դարի նույն ցուցանիշից»,– ասաց Մատվեևը։
Շահագործման ժամկետի երկարացման շրջանակում Կոլայի ԱԷԿ–ում իրականացվել են կառավարող համակարգերի, ռադիացիոն վերահսկողության ու ռեակտորի միջուկի վթարային սառեցման նոր համակարգերի ներդրման աշխատանքներ:
© Photo : press office of the Kola Nuclear Power PlantԿոլայի ԱԷԿ–ում
Визит армянских экспертов и журналистов на Кольскую АЭС - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Կոլայի ԱԷԿ–ում
Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար հայաստանյան պատվիրակության անդամներին Կոլայի ԱԷԿ–ում առաջնորդեցին ոչ միայն կառավարման սրահ ու ռեակտորների արտադրամաս, այլև հեղուկ ռադիոակտիվ թափոնների պահման ու վերամշակման հարթակներ։
ԱԷԿ–ի գլխավոր ինժեների ինժեներական աջակցության ու արդիականացման գծով տեղակալ Վլադիմիր Վոլսկին, ներկայացնելով ռուս մասնագետների մշակած ու ՌԴ–ում պատենտավորված ռադիոակտիվ թափոնների վերամշակման տեխնոլոգիան, նշեց, որ այն այժմ ներդրված է միայն Կոլայի ԱԷԿ–ում ու համարժեքը չունի աշխարհում։
«15 տարվա ընթացքում ԱԷԿ–ում ավելի քան 30 000 հազար խորանարդ մետր հեղուկ ռադիոակտիվ թափոններ են վերամշակվել ու բերվել անվտանգ վիճակի։ Արդյունքում տարեկան 250-300 տոննա վերջնական մաքուր արտադրանք է ստացվում, որն իրենից ներկայացնում է չոր աղային համաձուլվածք, որից հետագայում կարող ենք առանձնացնել այլ օգտակար քիմիական նյութեր։ Օրինակ` վերամշակված ռադիոակտիվ թափոններից ստացվող բորային թթուն կարող է կիրառվել ոչ միայն ատոմակայաններում, այլև քիմիական և մետաղագործական արդյունաբերությունում: Իսկ համաձուլվածքն ինքնին անվտանգ է, այն կարելի է այդ տեսքով պահել 300-500 տարի»,– ասաց Վոլսկին։
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման մրցույթն առաջին անգամ շահել է հայկական ընկերություն
Այս տեխնոլոգիան, մասնագետների գնահատմամբ, կարևոր է նրանով, որ թույլ է տալիս էականորեն նվազեցնել տարիներով կուտակված ռադիոակտիվ թափոնների պահման տարաների թիվը։ Դրա շնորհիվ Կոլայի կայանի էներգաբլոկների շահագործման ժամկետներն ավելացվել են առանց պահեստարանների տարածքի ընդարձակման։
Մասնագետները չեն բացառում, որ Կոլայում կիրառված ռադիոակտիվ թափոնների կառավարման տեխնոլոգիան հետագայում կկիրառվի նաև Հայաստանում, հատկապես որ թափոնների խնդիրը Հայաստանում բավական սուր է։
Կոլայի ԱԷԿ–ը Եվրոպայում ամենահյուսիսային ատոմակայանն է և աշխարհում առաջինը` կառուցված արկտիկական շրջանի դաժան կլիմայական պայմաններում:
Կոլայի ԱԷԿ -ի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1973 թվականի հունիսի 29-ին:
Թե՛ Կոլայի և թե՛ Մեծամորի ատոմակայանները շահագործվել են ջրաջրային միջուկային ВВЭР-440 ռեակտորներով։ Շուրջ կես դար առաջ աշխարհում լայնորեն կիրառվող այս ռեակտորներն այսօր ամբողջությամբ փոխարինվում են ավելի արդիական տեխնոլոգիաներով։
2019 թվականին Կոլայի ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացումից հետո Մեծամորինը թերևս աշխարհում միակ ատոմակայանն է, որտեղ դեռ պահպանվում է ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկը:
Министр Гнел Саносян посетил армянскую атомную электростанцию - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
«Մեր երկիրը հետպատերազմյան բարդ իրականության մեջ է». Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան
ՀԱԷԿ-ում այսօր իրականացվում են պաշարների վերականգնման և կայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու աշխատանքներ, որոնց արդյունքում ռեակտորային կայանքի շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը։
Հիշեցնենք` 1989 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ կանգնեցվեցին ՀԱԷԿ-ի 1–ին ու 2–րդ էներգաբլոկները։
ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող քաղաքական իրադարձությունները 1990-1993թթ. հանգեցրին Հայաստանի շրջափակման և որպես դրա հետևանք` հանրապետության էներգետիկ ճգնաժամին: Ստեղծված իրավիճակում հրատապ դարձավ ՀԱԷԿ-ի աշխատանքի վերսկսման հարցը:
1993թ. ապրիլին Հայաստանի կառավարությունն ընդունեց Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու որոշումը:
1995թ. նոյեմբերի 5-ին ավելի քան 6,5 տարվա դադարից հետո վերսկսվեց ՀԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործումը:
ՀԱԷԿ-ի վերագործարկման շնորհիվ հանրապետությունը ծանր էներգետիկ ճգնաժամից հետո կրկին անցավ շուրջօրյա էլեկտրամատակարարման:
Լրահոս
0