https://armeniasputnik.am/20210922/anahit-avanesjany-hvordvorum-e-chhatel--sahmany-na-hishecrel-e-pataskhanatvutjan-masin-33545950.html
Անահիտ Ավանեսյանը հորդորել է չհատել սահմանը և հիշեցրել է պատասխանատվության մասին
Անահիտ Ավանեսյանը հորդորել է չհատել սահմանը և հիշեցրել է պատասխանատվության մասին
Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին: 22.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-22T18:51+0400
2021-09-22T18:51+0400
2021-09-22T18:55+0400
հայաստան
անահիտ ավանեսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27900719_0:0:1600:901_1920x0_80_0_0_e52170d57926469b92054549fbf57279.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիներին, բժշկական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արել զերծ մնալ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելուց: Նա գրառում է արել Facebook-ի իր էջում։Ավանեսյանը հիշեցրել է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին" ՀՀ օրենքով անձի բժշկական գաղտնիք պարունակող տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց միմիայն նրա համաձայնությամբ»` անկախ նրանից` ինչպես է այդ տեղեկությունը հայտնվել ձեզ մոտ։Առողջապահության նախարարը նաև անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածին, որը պատասխանատվություն է նախատեսում բժշկական գաղտնիքը փոխանցելու համար:Ավանեսյանը ներկայացրել է հոդվածի առաջին երկու կետերը։ Վկայակոչված հոդվածի1-ին մասի համաձայն` բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում փոխանցելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելը կամ տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:Նախարարի գրառումն ամենայն հավանականությամբ կապված է նրա մորը վերաբերող հրապարակման հետ։ «Հրապարակը» երեկ գրել էր, որ նախարարի մայրը, COVID-19-ի դեմ պատվաստված լինելով, հայտնվել է հիվանդանոցում: Թերթը կապ է հաստատել Ավանեսյանի հետ, նա անակնկալի է եկել ու ի պատասխան հարցմանը ասել է․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որևէ բան ասել և շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատվաստումն ու ՊՇՌ թեստերը մերժողներին
https://armeniasputnik.am/20210922/kvorvonavirusi-areghtsvatsy-vortegh-e-avartvum-bzhshkutjunn-u-sksvum-qaghaqakanutjuny-33506018.html
https://armeniasputnik.am/20210919/patvastvir-stacir-tatrvoni-tvoms-eraevnum-akcia-e-anckacvel-33431308.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0c/27900719_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f99efb71b2320ad26910079aa57fb5c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, անահիտ ավանեսյան
հայաստան, անահիտ ավանեսյան
Անահիտ Ավանեսյանը հորդորել է չհատել սահմանը և հիշեցրել է պատասխանատվության մասին
18:51 22.09.2021 (Թարմացված է: 18:55 22.09.2021) Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիներին, բժշկական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արել զերծ մնալ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելուց: Նա գրառում է արել
Facebook-ի իր էջում։
Ավանեսյանը հիշեցրել է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին" ՀՀ օրենքով անձի բժշկական գաղտնիք պարունակող տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց միմիայն նրա համաձայնությամբ»` անկախ նրանից` ինչպես է այդ տեղեկությունը հայտնվել ձեզ մոտ։

22 սեպտեմբերի 2021, 08:27
Առողջապահության նախարարը նաև անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածին, որը պատասխանատվություն է նախատեսում բժշկական գաղտնիքը փոխանցելու համար:
Ավանեսյանը ներկայացրել է հոդվածի առաջին երկու կետերը։ Վկայակոչված հոդվածի1-ին մասի համաձայն` բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում փոխանցելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

19 սեպտեմբերի 2021, 15:45
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բժշկական գաղտնիք պարունակող տվյալները, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, օրենքով չնախատեսված դեպքերում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելը կամ տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
«Ի վերջո սահման կա, որ չի կարելի հատել...«,– եզրափակել է Ավանեսյանը:
Նախարարի գրառումն ամենայն հավանականությամբ կապված է նրա մորը վերաբերող հրապարակման հետ։
«Հրապարակը» երեկ գրել էր, որ նախարարի մայրը, COVID-19-ի դեմ պատվաստված լինելով, հայտնվել է հիվանդանոցում: Թերթը կապ է հաստատել Ավանեսյանի հետ, նա անակնկալի է եկել ու ի պատասխան հարցմանը ասել է․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որևէ բան ասել և շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։