Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են տարածաշրջանում, այդ թվում՝ ՀՀ–ում տիրող իրավիճակը

© AFP 2020 / ADEM ALTANԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև բանակցությունները վերաբերել են Հարավային Կովկասի իրադարձություններին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը ։
Հանդիպումը կայացել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Բանակցությունները վերաբերել են տարածաշրջանային իրադարձություններին։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կարևորագույն նպատակը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելն է։ Երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթը կատարել կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», – նշված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
"Մոսկվայի դեմ խոսքերը կարող են թանկ նստել Անկարայի վրա". Ղրիմում պատասխանել են Էրդողանին
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզի դիմաց 15 հայ զինվորականներին Հայաստանին հանձնելու թեմային։ Գործընթացը տեղի է ունեցել հուլիսին՝ Վրաստանի միջնորդությամբ։
Ինչպես ընդգծված Է հաղորդագրության մեջ, Ղարիբաշվիլին և Էրդողանը նշել են, որ կայացած փոխանակումը «լավ հիմք է հարևանների միջև համագործակցության համար»:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала