https://armeniasputnik.am/20210922/hajrusakan-tntesakan-kapery-ttvatsin-en-hajastani-hamar-tntesaget-33532919.html
Հայ–ռուսական տնտեսական կապերը թթվածին են Հայաստանի համար. տնտեսագետ
Հայ–ռուսական տնտեսական կապերը թթվածին են Հայաստանի համար. տնտեսագետ
"Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ ռուսական տնտեսական... 22.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-22T15:44+0400
2021-09-22T15:44+0400
2021-11-03T17:32+0400
ռադիո
տնտեսություն
հայաստան
ռուսաստան
թաթուլ մանասերյան
տնտեսագետ
առևտուր
ռադիո
պոդկաստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/16/33522963_0:0:640:361_1920x0_80_0_0_066b569cd408dca85408c96cf450164f.jpg
«Հայ–ռուսական տնտեսական կապերը թթվածին են Հայաստանի համար». Թաթուլ Մանասերյան
«Հայ–ռուսական տնտեսական կապերը թթվածին են Հայաստանի համար». Թաթուլ Մանասերյան
Հայ–ռուսական տնտեսական կապերը թթվածին են Հայաստանի համար, և եթե այդ հարաբերությունները չլինեն, հայտնի չէ` ինչ կարող է լինել։ ՀՀ տնտեսության առանձին ճյուղերի մրցունակության համատեսքում պետք է Աստծուն փառք տալ, որ կա ռուսական շուկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։Անդրադառնալով էներգակիրների գնագոյացման խնդրին ու սակագնային քաղաքականությանը` Մանասերյանն ընդգծեց, որ ի տարբերություն ՀՀ–ի, որտեղ դեռ չի ձևավորվել տնտեսական դիվանագիտությունը որպես պետական քաղաքականության ուղղություն, ՌԴ–ում տնտեսական դիվանագիտությունն ունի իր նրբերանգները, օրինակ` կա էներգետիկ դիվանագիտություն, որի մեջ կարելի է առանձնացնել մասնավորապես գազային կամ նավթային դիվանագիտությունը, որը շատ հաջող է տարվում գլոբալ մաշտաբով։«Կան մարդիկ, որոնք անվերջ մեղադրում են Ռուսաստանին, թե ինչու բարձրացրեց էներգակիրների գները, ինչու է գազը մեզ մատակարարում ավելի բարձր գնով, մինչդեռ հատկապես գազը պետք է դիտարկել որպես քաղաքատնտեսական գործոն. այն զուտ տնտեսական կատեգորիա չի կարող լինել, հետևաբար, պետք է ճիշտ կառուցենք մեր հարաբերությունները ռուսական կողմի հետ` հատկապես հաշվի առնելով, որ ոչ միայն Հայաստանն է շահագրգռված գազի գնագոյացմամբ, այլև ԵԱՏՄ մյուս երկրները և՛ որպես մրցակից, և՛ որպես սպառող»,– նշեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը։Գազի գինը փոխվեց. ով որքան է վճարելու հուլիսի 19-ից հետոԱյդ դեպքում բազմակողմ տնտեսական դիվանագիտությունն ավելի նպատակահարմար է կիրառել, և 2025 թվականին ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման պատրաստակամությունն արդեն իսկ շատ կարևոր նշանակություն ունի, քանզի կարող է կայունություն հաղորդել ընդհանուր զարգացմանը։Մանասերյանի գնահատմամբ` որպեսզի մենք իրատես լինենք ու աստիճանաբար շարժվենք դեպի մրցունակության, պահանջարկի բավարարման ավելի բարձր մակարդակ, պետք է ճիշտ օգտագործենք ներկա ժամանակը` բարեբախտություն համարելով այն, որ մեր ապրանքներն ու ծառայությունները դեռ ունեն սպառման շուկա` ի դեմս Ռուսաստանի։ Ըստ նրա` պարզապես պետք է ռացիոնալ օգտագործել հնարավորություններն ու ցուցաբերել համակարգված մոտեցումներ։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանում կայացավ ՀՀ և ՌԴ գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառումը:«Armenian Business Forum–2021» ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/16/33522963_128:0:635:380_1920x0_80_0_0_7a512fdaf202dc0b269ee02babc121e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, ռուսաստան, թաթուլ մանասերյան, տնտեսագետ, առևտուր, ռադիո, аудио, պոդկաստ
տնտեսություն, հայաստան, ռուսաստան, թաթուլ մանասերյան, տնտեսագետ, առևտուր, ռադիո, аудио, պոդկաստ
Հայ–ռուսական տնտեսական կապերը թթվածին են Հայաստանի համար. տնտեսագետ
15:44 22.09.2021 (Թարմացված է: 17:32 03.11.2021) "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ ռուսական տնտեսական համաժողովին, երկկողմ կապերի զարգացմանը, էներգակիրների հարցին և դիվերսիֆիկացման խնդրին։
Հայ–ռուսական տնտեսական կապերը թթվածին են Հայաստանի համար, և եթե այդ հարաբերությունները չլինեն, հայտնի չէ` ինչ կարող է լինել։ ՀՀ տնտեսության առանձին ճյուղերի մրցունակության համատեսքում պետք է Աստծուն փառք տալ, որ կա ռուսական շուկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Մենք պարտավոր ենք նաև ՌԴ–ի ու ԵԱՏՄ–ի մյուս գործընկերների հետ ձևավորել եվրասիական բրենդներ ճիշտ այնպես, ինչպես կան Եվրամիության շրջանակներում ստեղծված բրենդներ, և դրանով ներկայանանք ամբողջ աշխարհին։ Դիվերսիֆիկացումն այս առումով պետք է դիտարկել որպես կապերի ամրացում և համաձայնեցված դիվերսիֆիկացում, այսինքն` շուկաների պարագայում ոչ թե պետք է դիտվի մեկը մյուսի փոխարեն, այլ յուրաքանչյուր շուկան պետք է իր տեղում լինի»,– նշեց տնտեսագետը։
Անդրադառնալով էներգակիրների գնագոյացման խնդրին ու սակագնային քաղաքականությանը` Մանասերյանն ընդգծեց, որ ի տարբերություն ՀՀ–ի, որտեղ դեռ չի ձևավորվել տնտեսական դիվանագիտությունը որպես պետական քաղաքականության ուղղություն, ՌԴ–ում տնտեսական դիվանագիտությունն ունի իր նրբերանգները, օրինակ` կա էներգետիկ դիվանագիտություն, որի մեջ կարելի է առանձնացնել մասնավորապես գազային կամ նավթային դիվանագիտությունը, որը շատ հաջող է տարվում գլոբալ մաշտաբով։
«Կան մարդիկ, որոնք անվերջ մեղադրում են Ռուսաստանին, թե ինչու բարձրացրեց էներգակիրների գները, ինչու է գազը մեզ մատակարարում ավելի բարձր գնով, մինչդեռ հատկապես գազը պետք է դիտարկել որպես քաղաքատնտեսական գործոն. այն զուտ տնտեսական կատեգորիա չի կարող լինել, հետևաբար, պետք է ճիշտ կառուցենք մեր հարաբերությունները ռուսական կողմի հետ` հատկապես հաշվի առնելով, որ ոչ միայն Հայաստանն է շահագրգռված գազի գնագոյացմամբ, այլև ԵԱՏՄ մյուս երկրները և՛ որպես մրցակից, և՛ որպես սպառող»,– նշեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը։
Այդ դեպքում բազմակողմ տնտեսական դիվանագիտությունն ավելի նպատակահարմար է կիրառել, և 2025 թվականին ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման պատրաստակամությունն արդեն իսկ շատ կարևոր նշանակություն ունի, քանզի կարող է կայունություն հաղորդել ընդհանուր զարգացմանը։
Մանասերյանի գնահատմամբ` որպեսզի մենք իրատես լինենք ու աստիճանաբար շարժվենք դեպի մրցունակության, պահանջարկի բավարարման ավելի բարձր մակարդակ, պետք է ճիշտ օգտագործենք ներկա ժամանակը` բարեբախտություն համարելով այն, որ մեր ապրանքներն ու ծառայությունները դեռ ունեն սպառման շուկա` ի դեմս Ռուսաստանի։
Ըստ նրա` պարզապես պետք է ռացիոնալ օգտագործել հնարավորություններն ու ցուցաբերել համակարգված մոտեցումներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանում կայացավ ՀՀ և ՌԴ գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառումը:
«Armenian Business Forum–2021» ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է: