00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

"Կյանքի ճանապարհ"` Հայաստանի, "դարի նախագիծ" Վրաստանի համար. ինչ կտա նոր ճանապարհը

© Photo : Facebook / საავტომობილო გზების დეპარტამენტი Строительство тоннеля на участке Цкере-Коби автомобильной дороги Мцхета-Степанцминда-Ларс (22 июля 2021). Грузия
Строительство тоннеля на участке Цкере-Коби автомобильной дороги Мцхета-Степанцминда-Ларс (22 июля 2021). Грузия - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Բաժանորդագրվել
Sputnik-ի հարցերին պատասխանող փորձագետները մատնանշում են այն վտանգները, որ կարող է կրել վրացական տնտեսությունն այս նախագծից։ Առավել մանրամասն՝Sputnik-ի հոդվածում։
Վրաստանում՝ դեպի ռուս-վրացական սահման տանող ճանապարհին, սկսվել է Անդրկովկասում ամենաերկար ավտոմոբիլային թունելի շինարարությունը։
Սպասվում է, որ նոր ճանապարհը կգործի ամբողջ տարվա ընթացքում, ի տարբերություն այսօր գործող ռազմավիրական ճանապարհի, որը տարեկան ավելի քան 100 օր կարող է փակ մնալ ձնահոսքի վտանգի պատճառով: Նոր ճանապարհի հաշվին ռազմավիրական ճանապարհի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներն անընդհատ կապ մեջ կմնան Վրաստանի մնացած մասի հետ, իսկ Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կավելանա։

Դարի նախագիծը

Վրաստանում իրականացվում է Քվեշեթի-Կոբի երթուղով նոր ճանապարհի կառուցման նախագիծը, որը կդառնա հանրապետությունը Ռուսաստանի հետ կապող ռազմավիրական ճանապարհի այլընտրանքը:
Строительство тоннеля на участке Цкере-Коби автомобильной дороги Мцхета-Степанцминда-Ларс (22 июля 2021). Грузия - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Վրաստանը սկսում է Լարս տանող թունել կառուցել. ինչ կփոխվի հայ բեռնափոխադրողների կյանքում
Նախագծի էությունն այն է, որ ներկայումս գործող մայրուղու մի մասը ձմռան շրջանում վտանգի է ենթարկվում ձնահոսքի պատճառով, ինչի հետևանքով տարեկան մոտ 100 օր ճանապարհը կարող է փակ լինել։ 2,7 կմ երկարությամբ նոր շրջանցիկ հատվածը՝ 6 կամուրջով և 5 թունելով, ինչպես սպասվում է, կգործի ամբողջ տարին, իսկ վարորդներն այլևս երկար ժամանակով փակված չեն մնա "Վերին Լարս" անցակետում:
Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 400 մլն դոլար է: Դրա իրականացման համար վարկերի տեսքով միջոցներ են հատկացրել Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), շինարարության համար ներդրում է կատարել նաև Վրաստանի կառավարությունը:
Նախատեսվում է նախագիծն ավարտին հասցնել մինչև 2024 թվականը։
Ինչ պետք են ունենան ՌԴ–ից եկող Հայաստանի քաղաքացիները "Վերին Լարսը" հատելու համար
Ներկայումս սկսվել է 9 կիլոմետրանոց թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակով։ Դրա կապալառուն չինական China Railway Tunnel Group Co., Ltd (CRTG) ընկերությունն է, որը հորատիչ-անցումային մեքենա է պատրաստել՝ նվազեցված վիբրացիայով, որպեսզի նվազագույնի հասցնի լեռնաքարի փլուզման հավանականությունը (որի միջով փորվում է թունելը) և փոքրացնի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քվեշեթի-Քոբի թունելի և նոր ճանապարհի շինարարությունն անվանել է «դարինախագիծ»: Նրա խոսքով՝ այդ ճանապարհով օրական 3-4 հազար մեքենա է անցնվում։ Դրանց 70%-ը մարդատար ավտոմեքենաներ են, իսկ մնացածը՝ բեռնատար։

Սպասվում է, որ 2022 թ․-ին «Վերին Լարս» անցակետի թողունակությունը կմեծանա 6,5 անգամ․մինչև տարեվերջ կավարտվի անցակետի և հարակից ճանապարհահատվածի կապիտալ վերանորոգումը: Այս մասին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

Վրաստանի տնտեսական զարգացման բանալին

Այս նախագծի առաջին առավելությունը Վրաստանում ներքին տրանսպորտային հաղորդակցությունների բարելավումն է. շինարարության ավարտից հետո Թբիլիսիից Կազբեկի շրջան հնարավոր կլինի հասնել ընդամենը մեկուկես ժամում, իսկ ռազմավիրական ճանապարհի մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները մշտական կապ կստանան երկրի մյուս հատվածների հետ։
Ընդ որում, տարանցիկ փոխադրումները չեն իրականացվի Գուդաուրի հանգստավայրով։ Մի կողմից՝ դա կթեթևացնի ճանապարհային երթևեկությունը հանգստավայրի հատվածում, մյուս կողմից՝ տարանցումն առավել անվտանգ կդառնա։ Նախագծի շրջանակներում կկառուցվի 5-կիլոմետրանոց ճանապարհ դեպի Գուդուարի և զբոսաշրջային կենտրոն, որը կմեծացնի ողջ տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը:
Генеральный директор Южно-Кавказской железной дороги Алексей Мельников выступает с речью на церемонии принятия новых пассажирских вагонов (8 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Սև ծովով լաստանավային բեռնափոխադրումը կմեծացնի Հայաստանից արտահանումը. ՀԿԵ տնօրեն
Նախագծի մյուս առավելությունը երկրի տարանցիկ ներուժի ավելացումն է և Ռուսաստանի, Վրաստանի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության պոտենցիալ աճը (ռազմավիրական ճանապարհն այսօր մնում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին՝ Sputnik)։
Վրաստանի Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան վստահ է, որ նախագիծը թույլ կտա վերացնել "Վերին Լարս" անցակետի հետ կապված խնդիրները և անխափան տրանսպորտային հաղորդակցություն ապահովել: Նրա խոսքով՝ այդ նախագծի իրականացումը կկրճատի ճանապարհը 12 կմ-ով, ինչը թույլ կտա Լարս հասնել գրեթե երկու անգամ արագ:
«Այս ճանապարհի և ավտոթունելի կառուցումը կլուծի Խաչի լեռնանցքով ավտոտրանսպորտի երթևեկության բազմամյա խնդիրը` կապված ձնահոսքի վտանգի հետ»,-համաձայնում է Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեևը,-այս ճանապարհը նաև միակ ցամաքային ուղին է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը»։

Փորձագետը կարծում է, որ նոր ճանապարհը կունենա ենթակառուցվածքային նախագծեր, որոնք կբարելավեն բնակչության տնտեսական ներուժը և կաշխուժացնեն տարածաշրջանը:

«Մարզերում նոր ճանապարհներ՝ նշանակում է ավելի շատ զբոսաշրջիկներ, ավելի շատ ներդրումներ և զբաղվածություն։ Ընդհանուր առմամբ, Վրաստան մուտք գործող մարդկանց հոսքն արդեն իսկ գերազանցել է տարեկան 7,5 միլիոնը։ Առաջատարները հայաստանցի հյուրերն են, երկրորդ տեղում Ուզբեկստանն է, երրորդում՝ Ռուսաստանը», -նշում է Ալեքսանդր Տիմոֆեևը։
Ինչպես կարելի է բեռնաթափել "Վերին Լարսը". ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին
Գիա Ցիպուրիան ընդգծում է, որ ամեն տարի միայն առնվազն 10 հազար ուղերթ են կատարում Հայաստանից "Վերին Լարս" անցակետով և հակառակ ուղղությամբ: Այս տարի այդ թիվը կարող է հասնել մինչև 15 հազարի՝ ցորենի և այլ հացահատիկային մշակաբույսերի մատակարարումների հաշվին։

Ի՞նչ կստանա Հայաստանը

Ճանապարհի այն հատվածը, որտեղ այսօր ընթանում է թունելի շինարարությունը, ինչպես արդեն ասացինք, ձնահոսքի վտանգի պատճառով հաճախ փակվում է։ Այդ պատճառով կրճատվում են Վրաստանի եկամուտները՝ տարանցումից և Հայաստանի եկամուտները, որը բեռներ է ուղարկում Ռուսաստան:
Սպասվում է, որ նոր ճանապարհը հայ բեռնափոխադրողներին թույլ կտա օրեր շարունակ փակված չմնալ «Վերին Լարսում». թունելը թույլ կտա զգալիորեն կրճատել ճանապարհին անցկացվող ժամանակը, իսկ գլխավորը՝ ճանապարհը բաց կլինի ամբողջ տարին, առանց ընդմիջումների:

«Վրաստանի կողմից այսօր իրականացվող նախագիծը խիստ անհրաժեշտ է նաև Հայաստանին, նոր ճանապարհից ակնկալիքները շատ մեծ են։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լադոժյան լճով անցնող ճանապարհը, որը տանում էր դեպի պաշարված Լենինգրադ, կոչվում էր «կյանքի ճանապարհ»: Հայաստանի համար այսօր նմանատիպ դեր է խաղում ռազմվիրական ճանապարհը»,-Sputnik-ի հետ զրույցում նշեց Հայաստանի տրանսպորտային առաքողների ասոցիացիայի ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը։

Նա նշում է, որ երբ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ, սկսեցին ինտենսիվորեն զարգանալ տնտեսական կապերը այդ միավորման մյուս անդամ երկրների հետ, սկսեց աճել ապրանքաշրջանառությունը։ Սակայն միակ ճանապարհը, որն այսօր մեզ հնարավորություն է տալիս ավելացնել ապրանքաշրջանառությունը, ռազմավիրական ճանապարհն է, դա մեր գլխավոր ելքն է դեպի ԵԱՏՄ երկրներ։
Встреча министров иностранных дел Армении и Грузии Арарата Мирзояна и Давида Залкалиани (8 сентября 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Կոմունիկացիաների ապաշրջափակումը կընդլայնի Հայաստան-Վրաստան համագործակցությունը. Միրզոյան
Սակայն, ըստ նրա, կա մի շատ կարևոր "բայց", որին պետք է արձագանքեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը։
"Հասկանալի է, որ ճանապարհը կմեծացնի թողունակությունը, դրա օգնությամբ հնարավոր կլինի ապահովել Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ավելացումը, բայց կան զուտ տեխնոլոգիական խնդիրներ, որոնց պետք է արձագանքեն բոլոր երեք երկրները։
Անհրաժեշտ է, որ Ռուսաստանի և Վրաստանի տարածքներում բեռնահոսքերը սպասարկող մաքսատունը համապատասխանի բեռնահոսքերի ավելացող մակարդակին, որը կլինի նոր ճանապարհը շահագործման հանձնելուց հետո: Կարևոր է, որ բեռնահոսքերը չդանդաղեն", - ասում է Եղիշե Հովհաննիսյանը։
Փորձագետը հիշեցնում է, ռուս-վրացական սահմանին հիմա մեքենաների 7 կմ-անոց հերթ է գոյանում։ "Պատկերացրեք, թե դա որքան ռեսուրս է խլում։ Մեքենաները կանգնած են մնում՝ նոր ծախսեր առաջացնելով։ Եթե ամեն ինչ աշխատի, ինչպես հարկն է, դա խթան կհանդիսանա բոլոր գործարարների համար, որ կարելի է ավելացնել արտահանման և ներկրման հնարավորությունները",-եզրափակեց նա։

Նախագիծը «կսպանի՞» Վրաստանի տնտեսությունը

Ալեքսեյ Զուբեցն ասում է, որ նոր ճանապարհը կառուցվում է երկու նպատակով։
Առաջինը Վրաստանի տարածքների փոխկապակցվածության մեծացումն է։
Երկրորդ նպատակը արտաքին հաղորդակցությունն է աշխարհի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ "Վրաստանը ոչ մի այնպիսի բան չի արտահանում, որի համար թունելի շինարարություն պահանջվեր։ Այո, մեծ քանակությամբ գինի է արտահանվում, իսկ մնացածը մեծամասամբ հարևան պետությունների այս կամ այն արտադրանքի վերավաճառքն է։ Այսինքն՝ Վրաստանը տարանցիկ կենտրոնի դեր է խաղում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։ Դրա համար թունելի կառուցում պետք չէ",-կարծում է Ալեքսեյ Զուբեցը։
Ապաշրջափակումը կարող է 2 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն բարձրացնել 30%-ով. նախարար
Եթե Վրաստանը հույս ունի, որ նոր ճանապարհի միջոցով ինչ-որ տարանցում ապահովել, ապա քարտեզն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ երկու հիմնական արտաքին գործընկերները, որոնք կարող են օգտվել այդ մայրուղուց, Թուրքիան և Իրանն են:
Բայց նրա խոսքով՝ Իրանից դեպի Ռուսաստան առավել հարմար երթուղին անցնում է Ադրբեջանի տարածքով, այդ պատճառով իրանցի բեռնափոխադրողները Վրաստանով չեն գնա: Թուրքիայից բեռնատար հոսքերը Ռուսաստան են գնում կա՛մ ծովով, կա՛մ Եվրոպայով, հաղորդակցությունը կարգավորված է, և թուրքերին այդ ճանապարհը պետք չէ։
«Հետևաբար, լոգիստիկ տեսանկյունից դա ոչ մի տեղից ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Միակ արտաքին գործընկերը, որն այդ նախագծից ինչ-որ շահ կունենա, Հայաստանն է։ Այսօր նրանց համար այդ ճանապարհը միակ կապն է Ռուսաստանի հետ»,-վստահ է Ալեքսեյ Զուբեցը։
30%-անոց ՀՆԱ-ի աճ` անվտանգային սպառնալիքների դիմաց. տնտեսագետի կանխատեսումները - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
ՌԱԴԻՈ
Ավելի շատ սպառնալիքներ Հայաստանի համար, քան օգուտ. տնտեսագետը` ապաշրջափակման մասին
Բայց, նրա խոսքով, տարեկան 10-15 հազար երթը շատ քիչ է։ Դա այն բեռնվածությունը չէ, որը կարող է հետ բերել 400 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը։ Այն հետ բերելու համար շատ ավելի մեծ հոսք է հարկավոր։
Ինչ վերաբերում է այդ ճանապարհից հնարավոր եկամուտներին, ապա փորձագետը կարծում է, որ նախագիծը եկամտաբեր կլինի, եթե ճանապարհը վճարովի լինի։ Իսկ եթե Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումներն ավելանան, ապա Թբիլիսին կկարողանա տարեկան վաստակել մոտ 2-3 մլն դոլար:
Լրահոս
0