00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

"Մի թողեք՝ մեր գյուղերն անհետանան"․ ասորիները հավաքվել էին խորհրդարանի մոտ

© Sputnik / Aram GareginyanԱսորիները հավաքվել էին խորհրդարանի մոտ
Ասորիները հավաքվել էին խորհրդարանի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում ասորիների կողմից գրեթե 200 տարի առաջ ստեղծված Դիմիտրով գյուղը ուզում են որպես առանձին համայնք վերացնել։ Ասորական համայնքի ներկայացուցիչները կոչ են անում Հայաստանի իշխանությանը վերանայել մշակված նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. Հայաստանում ասորական Դիմիտրով գյուղի՝ որպես առանձին համայնքի լուծարումը կարող է վտանգել գյուղի բնակիչների լեզվի և մշակույթի պահպանումը։ Այսօր խորհրդարանի մոտ ցույց անցկացնող ասորական համայնքի ներկայացուցինչները նման կարծիք են հայտնել Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրված է, որ համայնքների խոշորացման գործընթացը չպետք է անդրադառնա այն գյուղերին, որտեղ կոմպակտ կերպով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են բնակվում։ Համարվում է, որ խոշոր համայնքներում լեզուն ու մշակույթն ավելի դժվար է պահպանել։ Այնուամենայնիվ, այժմ գյուղն ուզում են միացնել Արտաշատ համայնքին։
© Sputnik / Aram GareginyanԱսորիները հավաքվել էին խորհրդարանի մոտ
Ասորիները հավաքվել էին խորհրդարանի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Ասորիները հավաքվել էին խորհրդարանի մոտ
Սեպտեմբերի 22-ին ԱԺ-ի մոտ ի նշան իշխանության ծրագրերի դեմ բողոքի հավաքվել էին մի քանի տասնյակ ասորիներ (Դմիտրովից և այլ գյուղերից), ինչպես նաև Դիմիտրովի հայ բնակիչները, որոնք որոշել են աջակցել իրենց ընկերներին ու հարևաններին: Այսօր ԱԺ-ում այս հարցը քննարկում էին հանձնաժողովի նիստին, որին հրավիրված են նաև ասորական համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Իրինա Սահրադովա-Գասպարյանը, Դիմիտրովի գյուղապետ Արման Իոնանովը, ինչպես նաև Հայաստանում աշխատող՝ Արևելքի Ասորական եկեղեցու քահանա Նիկոդիմ Յուխանաևը:
Առաջին անգամ չէ, որ ասորական գյուղերն ուզում են վերացնել որպես առանձին համայնքներ։ Ժամանակ առ ժամանակ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվում է մե՛կ Կոտայքի մարզի Արզնի գյուղի հարցը, մե՛կ Դիմիտրովի, որը Արտաշատի մոտ է գտնվում։ Այդ գյուղերը մինչև ԽՍՀՄ փլուզումը 80-90%-ով բնակեցված էին ասորիներով։ Խորհրդային Միության փլուզումից հետո ասորիները սկսեցին հեռանալ այնտեղից, այդ թվում այն պատճառով, որ հողի ու տների դիմաց նրանց շահավետ գներ էին առաջարկում։ Արզնիում տները գնում են ամառանոցների համար, Դիմիտրովում՝ հողը պտղատու այգիների համար օգտագործելու նպատակով (գյուղը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնում)։
Կես միլիոնից ավելի կյանք. ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Ավելի վաղ Դիմիտրովի բնակիչներին խոստացել էին, որ գյուղը չի "խոշորացվի", բայց օրերս ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասել էր, որ «ասորիները գյուղում ընդամենը 14 տոկոս են»՝ հղում անելով ոստիկանության տվյալները:
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի ղեկավար Իրինա Սագրադովա-Գասպարյանը նշում է, որ գյուղում շատ ավելի ասորի կա։
Նախ՝ գյուղում կան բազմաթիվ խառը ընտանիքներ (ասորիները հավատակիցների հետ ամուսնանալու սահմանափակումներ չունեն), երկրորդը՝ գյուղի տասնյակ բնակիչներ ապրում են Եր ևանում կամ արտասահմանում, բայց գյուղում հայրական տներ ունեն։ Էական է, որ ասորիները ոչ միայն ապրում են գյուղում, այլև հիմնել են այն գրեթե 200 տարի առաջ (1830-ական թվականներին)՝ այնտեղ կառուցելով երկու տաճար և մեկ տոհմական մատուռ։ Առաջին հայերն այդ բնակավայրում (որն այն ժամանակ կոչվում էր Կոյլասար) հայտնվեցին 1915-ից հետո. տեղի ասորիները ընդունում էին Արևմտյան Հայաստանից գաղթածներին և օգնում նրանց ինչ-որ կերպ հաստատվել։
Первое заседание парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը
Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞վ է խոշորացումը սպառնում գյուղին, չէ որ ոչ ոք չի վտարի մարդկանց իրենց տներից կամ չի արգելի նրանց իրենց լեզուն սովորեցնել։
Սագրադովա-Գասպարյանը հակադարձում է, որ ցավոք, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Արդեն հիմա գյուղի դպրոցում միայն մեկ ասորի ուսուցիչ կա (ասորերենի ուսուցչուհի)։ Ընդ որում, դպրոցի տնօրինության ու մարզպետարանի մակարդակով տարիներ շարունակ գյուղացիներին այս կամ այն կերպ խորհուրդ է տրվում երեխաներին տալ դպրոցի հայկական, ոչ թե ասորական բաժին։ Արդյունքում շատ երիտասարդ ասորիներ իրենց լեզուն միայն խոսակցական մակարդակով գիտեն։
«Հիմա եթե Դիմիտրովը դառնա Արտաշատ համայնքի քառասուն գյուղերից մեկը, այնտեղ ո՞վ է մտածելու ասորիների մասին։ Մեզ կասեն, որ առանց մեզ էլ շատ խնդիրներ կան։ Իսկ դպրոցի ասորական հատվածը կկրճատեն այնքան՝ մինչև ամբողջությամբ փակվի», - վստահ է Սագրադովա-Գասպարյանը։
Նահատակներին «մեր» ու «ձեր»-ի չբաժանենք, կամ Ֆրանսիան կընդունի՞ ասորիների ցեղասպանությունը
Բացի այդ, արդեն մի քանի տարի գյուղացիները փորձում են դատարանի միջոցով պաշտպանել իրենց եկեղեցիներից մեկը, որին հավակնում է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմը։
«Մեզ ասում են՝ մի անհանգստացեք, մենք լրացուցիչ միջոցներ կհատկացնենք ասորերենի ու մշակույթի ծրագրերի համար, բայց մինչ օրս նման ծրագրեր չեն ներկայացվել», - նշում է Սագրադովա-Գասպարյանը:
Գյուղի ավագանիում նույնպես մեծամասնություն են կազմում հայերը (յոթից միայն մեկն է ասորի)։ Ժամանակին ավագանին որոշում է կայացրել նշված ասորական եկեղեցին (Սուրբ Աստվածածին կամ ասորերեն մատ Մարիամ) հանձնել Սուրբ Էջմիածնին՝ չունենալով իրավական հիմքեր:
«Մենք մտավախություն ունենք, որ գյուղի միաձուլմամբ այդ գործընթացները կարագանան, և մեր գյուղերն ուղղակի կդադարեն ասորական լինելուց։ Մենք չենք կարող դա թույլ տալ»,- պարզաբանում է Սագրադովա-Գասպարյանը։
Село Верин Двин, Араратская область - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Վերին Դվինի ասորիները․ կյանքի, պատմության, պատերազմի ու հայր Նիկոդիմի մասին
Կրկնենք. գյուղի հնաբնակ հայերի մեծամասնությունն ամբողջությամբ աջակցում է ասորիներին։ Բացի այդ, այս համայնքում ապրող երկու ժողովուրդների ներկայացուցիչները կապված են ազգակցական հարաբերություններով. տեղի հայերի մեջ քիչ չեն մոր կողմից ասորիները, գրեթե բոլորը հեռու կամ մոտիկ ասորի բարեկամ ունեն։
Համեմատության համար նշենք, որ մի քանի տարի առաջ Վաքըֆլը (ներկայիս Թուրքիայի վերջին հայկական գյուղը) որոշվել էր մերձակա Սամանդաղ (Սուրբ Սիմեոնի լեռան աղավաղված անվանումը) համայնքի հետ միավորել այն հիմքով, որ այն գյուղերը, որտեղ 500-ից պակաս մարդ է ապրում, ենթակա են խոշորացման (Վաքըֆլիում 135 մարդ կար)։ Այն ժամանակ ամբողջ աշխարհի հայերը բողոքում էին՝ նշելով, որ այդ որոշումը կհանգեցնի կիլիկյան ժամանակների հայկական մշակույթի վերջին՝ ամենափոքր բեկորի ոչնչացման։ Դրա համար էլ Դիմիտրովի բնակիչների համար Հայաստանում նման խոշորացում իրականացնելու փորձերն անհասկանալի են։
«Մեր ազգերն ուս ուսի տված են կռվում». Արցախում երեք ասորի զինծառայող է զոհվել
Ասորիները պատրաստվում են ԱԺ-ում բարձրացնել իրենց գյուղերի պահպանման հարցը։ Այդ գյուղերն են՝ Դիմիտրովը, Արզնին, Վերին Դվինը (նույնպես Արտաշատի մերձակայքում) և Նոր Արտագերսը՝ Արմավիրի մոտ։
Այս բոլոր հարցերը ասորական համայնքը «Խայադթա» ֆեդերացիայի միջոցով արդեն ներկայացրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ուղղված նամակում:
Լրահոս
0