Թուրքիան լրացուցիչ զորք է տեղափոխել Սիրիա. մանրամասներ

© AP Photo / Murat CetinmuhurdarԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
ԶԼՄ–ների տեղեկություններով` Թուրքիան ավելի քան 4000 զինծառայող է ուղարկել Սիրիա։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Անկարան մոտ 300 միավոր մարտական մեքենա և 4000 զինծառայող է տեղափոխել Սիրիայի հյուսիս։ Սիրիական հողերում թուրքական ստորաբաժանումների ընդհանուր թիվը կես տարվա ընթացքում գրեթե կրկնակի ավելացել է, հայտնում է avia.pro կայքը։
Акция противников строительства ГЭС Намахвани в Грузии - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Թուրքական "Էնկան" դադարեցնում է Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը. Թբիլիսին միջնորդի է դիմել
Թուրքիան, լրացուցիչ զորք տեղափոխելով, սկսել է նախապատրաստվել Իդլիբում սիրիական և ռուսական զինված ուժերի հետ հնարավոր հակամարտությանը։ Տեղեկությունը հաստատում է «Bloomberg» գործակալությունը` հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին։
Թուրքիայի իշխանությունը չի կատարում ՌԴ–ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները։ Համաձայնագրի մեջ նշվում էր, որ Անկարան սիրիական կառավարական բանակին պետք է փոխանցի M4 ավտոճանապարհից հարավ ընկած շրջանը, իսկ մայրուղին պետք է դառնար ռուսական զորքերի պատասխանատվության գոտի։ Մասնագետները կարծում են, որ հենց դա է պատճառը, որ Ռուսաստանը որոշել է մաքրել Իդլիբի հարավային շրջանը զինյալներից, ինչն ակնհայտորեն ձեռք չի տալիս Թուրքիային։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը տեղավորվում է ՆԱՏՕ-Ռուսաստան հակադրության համատեքստում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала