00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Yandex–ը` ՀՀ–ում․ արդյոք անվարորդ մեքենաները կփոխարինեն տաքսիներին, և ինչու են աճում գները

© PhotoYandex Go
Yandex Go - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Բաժանորդագրվել
Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում նշել էր, որ հանրապետությունը կարող է փորձադաշտ դառնալ Yandex-ի համար` անվարորդ մեքենաների ներդրման հարցում:
Հայաստանում վերջին ամիսներին զգալիորեն թանկացել են տաքսի ծառայությունների սակագները։ Ի՞նչն է ազդեցություն ունեցել ուղևորափոխադրումների շուկայի վրա։ Այս և այլ, այդ թվում՝ անվարորդ տաքսիների թեմայով Sputnik Արմենիան զրուցել է ռուսական Yandex ընկերության մենեջերների՝ իշխանության մարմինների հետ արտաքին կապերի գծով տնօրեն Մաքսիմ Կոզլովի և տարածաշրջանային կրթական ծրագրերի ղեկավար Սերգեյ Բրաժնիկի հետ, որոնք օրերս այցելել էին Երևան։

Covid–ն է մեղավո՞ր

Yandex–ի ներկայացուցիչները նշում են, որ վեբ-հավելվածներ օգտագործող տաքսիների փոխադրումների արժեքի աճն ուղղակիորեն կապված է գծում վարորդների թվի կրճատման հետ: Նմանատիպ պատկեր այժմ նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում կամ, օրինակ, Բալթյան երկրներում, որտեղ նույնպես ներդրվել է Yandex տաքսի ծառայությունը։
Ընկերության մենեջերները դժվարանում են ակնհայտ պատճառ նշել, թե ինչու են տաքսիստները պակասում, սակայն ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, դրա վրա ազդել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից բխող մակրոտնտեսական և սուբյեկտիվ գործոնները:
© Sputnik / Mikhail ChernyakhovskyՄաքսիմ Կոզլով
Директор по взаимодействию с органами власти компании Яндекс Максим Козлов в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Մաքսիմ Կոզլով
Նրանց խոսքով՝ Yandex տաքսի ծառայությունն արդյունավետ է մեծ թվով վարորդների դեպքում։ Ուղևորության արժեքը ձևավորվում է հատուկ ալգորիթմային հաշվարկով և կախված է ոչ թե մեկ ծառայությունից, այլ մեկ օրվա ընթացքում վարորդի աշխատանքի ընդհանուր ծավալից:
«Եթե նախկինում տաքսիստը կանգնում էր օդանավակայանում, սպասում զբոսաշրջիկի, փող էր «քերում» նրանից կամ ուղևորին Կազանյան կայարանից Լենինգրադյան կայարան էր տանում Սադովոյո կոլցոյով, իսկ հետո կարող էր իրեն թույլ տալ ամբողջ օրը չաշխատել, ապա մեզ հետ նման բան անհնար է։ Հավելվածը սահմանում է օպտիմալ երթուղին և տաքսիստին առավելագույն թվով պատվերներ է տրամադրում։ Եթե վարորդն ուզում է աշխատել, ապա միշտ աշխատանք կունենա։ Շղթան հետևյալ կերպ է ձևավորվում. օրինակ՝ նա գնում է կենտրոն, և նրա համար արդեն ընտրված է հաջորդ հաճախորդը։ Եթե նա հոգնել է և որոշում է տուն գնալ, ապա ճանապարհին նույնպես մենք նրան պատվեր ենք առաջարկում, որպեսզի դատարկ չվերադառնա։ Այս կերպ օրվա վերջում հավաքվում է նրա գումարային զանգվածը։ Բոլոր շուկաներում, որտեղ մենք ներկայացված ենք, վարորդի եկամուտը, որը կարելի է ստեղծել օրական 12 ժամում՝ ընդմիջումներով, միջին աշխատավարձից բարձր է»,-ասում է Մաքսիմ Կոզլովը։
Մենեջերի խոսքով՝ ընկերությունում խրախուսման և խթանման միջոցներ կան, որոնք թույլ են տալիս հուսալ, որ սակագները կվերադառնան նախկին մակարդակին:

Yandex–ն ու Հայաստանը

Հետաքրքիր է, որ Հայաստանն առաջին միջազգային փորձն է դարձել Yandex տաքսիի համար։ Ծառայությունն այստեղ գործարկվել է 2016թ․-ին։ Չի բացառվում, որ այս հարցում որոշիչ դեր է խաղացել անձնական գործոնը, քանի որ այն ժամանակ տաքսի ծառայության զարգացմամբ զբաղվում էր ծնունդով երևանցի Տիգրան Խուդավերդյանը, որը հիմա Yandex ընկերությունների խմբի կառավարիչ տնօրենն է։ Երբ նա գլխավորում էր այս ուղղությունը, բուն ընկերությունում կասկածամտորեն էին վերաբերվում տաքսի ծառայությանը՝ որպես բիզնեսի։ Թվում էր, թե ծառայությունից առավելագույն օգուտը լինելու է Yandex–ի անվճար գովազդը մեքենաների վրա։

«Բայց պարզվեց, որ դա «թույն» նախագիծ է։ Ընդ որում, Ռուսաստանում միշտ համարվում էր, որ տաքսին հանցագործների բիզնեսն է, և մեզ՝ ի դեմս 25-27 տարեկան «այթիշնիկների», ըստ էության, հաջողվեց մեզնով անել հանցագործների բիզնեսը»,-ասում է Կոզլովը։

Խոսելով Հայաստանի մասին՝ իշխանության մարմինների հետ արտաքին կապերի տնօրենը նշում է, որ երկիրը տաքսիների բարձր մրցակցային շուկա ունի, սակայն հեշտ ու հարմարավետ հասանելիություն։ Դա տեղական օրենսդրության առավելությունն է։ Արտասահմանում Yandex տաքսին աշխատում է տարբեր օրենսդրությունների շրջանակում՝ Ֆինլանդիայից մինչև Կոտ դ’Իվուար, և ընկերությունը պատկերացում ունի, թե ինչպես է պետությունը փորձում տարբեր միջոցներով կանոնակարգել շուկան։ Ինչ-որ տեղ հին լիցենզիաներն են պահպանվել, ինչ-որ տեղ ձեռնոցներով վարելու պարտադիր պահանջներ կան․․․
Զվարթնոց օդանավակայանի մուտք - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
«Զվարթնոցում» կաշխատեն միայն սպիտակ տաքսիները. կառավարությունը նոր նախագիծ ընդունեց
«Մենք ծառայության կարգավորման մեծ փորձ ենք կուտակել։ Մենք կարող ենք լավագույնը հուշել նրանց, ովքեր պատրաստվում են նոր օրենսդրություն գրել այս ոլորտի համար։ Բայց ոչ բոլոր երկրներում է մեր կարծիքը հետաքրքիր։ Հայաստանում մեզ լսում են, մենք լավ շփում ունենք հարկային գերատեսչության, տարածքային զարգացման նախարարության, կառավարության հետ»,-ասում է Մաքսիմ Կոզլովը։

Ի՞նչ նորություններ կան

Շուտով Հայաստանում Yandex տաքսի հավելվածում վարորդների համար նոր ՏՏ-լուծում կներդրվի։ Այն ուղղված է ուղևորությունների անվտանգության ավելացմանը և արդեն իսկ գործածվում է Ռուսաստանում։
«Հայաստանում սիրում են արագ երթևեկություն, իսկ դա ռիսկ է օգտվողների համար։ Մենք ուսումնասիրել ենք քաղաքները և արագության քարտեզներ ենք կազմել։ Հիմա մենք կարող ենք դիտարկել, թե ինչ սահմանաչափով է երթևեկում մեր տաքսիստը։ Եթե նա գերազանցում է թույլատրելի նորմերը, նրան հաղորդագրություն է ուղարկվում՝ դադարիր 90 արագությամբ գնալ, իջիր 60։ Մեկ անգամ ենք ուղարկում, երկու անգամ, և եթե նա արագությունը չի նվազեցնում, մենք ուղղակի որոշ ժամանակով անջատում ենք հավելվածին հասանելիությունը, և նա զրկվում է պատվերներից։ Վարորդների մոտ 70 տոկոսը կլսեն»,-ասում է Մաքսիմ Կոզլովը։
Որակի բարձրացումը կբերի գնի բարձրացման. Քեյանը`տաքսիների նոր պահանջների մասին
Կա նաև շարժման տիպի մշտադիտարկում։ Եթե տաքսիստը թույլատրված արագությամբ է շարժվում, բայց աջուձախ է անում ճանապարհին (ինչը նույնպես անվտանգ չէ), նրա հեռախոսին զգուշացում է ուղարկվում։ Աստիճանաբար ներդրվում է «ուշադրության տեսախցիկ» տեխնոլոգիան։ Համակարգչային ինտելեկտը վերլուծում է, թե քանի անգամ է վարորդը թարթել կամ հորանջել շարժման ընթացքում։ Դրա հիման վրա հաշվարկվում է հոգնածության աստիճանը և տաքսիսիտին տեղեկացնում են, որ հանգստանալու ժամանակն է։

Եկամուտ ունեցող դպրոցականը

Ընկերությունը Հայաստանում ծրագրավորման երկու անվճար դպրոց ունի ավագ դպրոցական տարիքի համար՝ Գյումրիում և Վանաձորում։ Մեկամյա դասընթացների ավարտից հետո դպրոցականները ստանում են կրտսեր ծրագրավորողի (developer) որակավորում և իրենց համար լավ հիմք են ստեղծում ապագա մասնագիտություն մուտք գործելու համար։
«Որպես ֆրիլասներ` նրանք կարող են բորսայից պատվերներ վերցնել և գումար վաստակել ամուր արտարժույթով։ Դպրոցի մակարդակում դրանք կիրառական գիտելիքներ են, դու կարողանում ես լավ կոդ գրել և գումար աշխատել։ Բայց մենք դրդում ենք նրանց շարունակել զարգանալ։ Սուպեր պրոֆեսիոնալ դառնալու համար պետք է լավ մաթեմատիկական հիմք ունենալ։ Այն տալիս են Հայաստանի բուհերում։ Իսկ հետո նրանք կարող են կատարելագործվել մեր կրթական դասընթացների ընթացքում, որոնք ներկայացված են առցանց»,-պատմում է Սերգեյ Բրաժնիկը։
Այս պահին Հայաստանում 5-րդ ընդունելությունն է ընթանում, դասերը կսկսվեն հոկտեմբերին։ Հետաքրքիր է, որ դասավանդումն իրականացվում է մայրենի լեզվով։ Դա բացառիկ դեպք է արտերկրում ընկերության կրթական ծրագրերի համար։ Մեկ տեղի համար 6 մարդ է պայքարում։ Շրջանավարտների մեծամասնությունը կրթությունը շարունակում են Հայաստանում։
Карен Чилингарян - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է թանկացել տաքսիների ուղեվարձը. Կարեն Չիլինգարյանը գիտի` երբ կլուծվի խնդիրը
«Մենք ՏՏ կադրեր ենք պատրաստում երկրի համար, բայց նրանց մի մասին մեզ մոտ ենք ընդունում։ Ամենաուժեղ ծրագրավորողներն աշխատում են աշխարհի ցանկացած կետից։ Հիմա Հայաստանի իշխանությունների հետ քննարկվում է մեր կրթական կենտրոնների ընդլայնումը։ Հնարավոր է` Երևանում բացվի դրանցից։ Պետությունից մեզ համագործակցություն և համաֆինանսավորում է պետք, քանի որ նախագիծը թափ է հավաքում։ Մենք նաև ինֆորմատիկայի դասընթաց ենք մշակել ընդհանուր դպրոցի համար, որպեսզի երեխաները փոքր տարիքից ճանաչեն թվային կախարդանքը»,-ասում է Սերգեյ Բրաժնիկը։

Անվարորդ տաքսիներ

Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում նշել էր, որ հանրապետությունը կարող է փորձադաշտ դառնալ Yandex-ի համար` անվարորդ մեքենաների ներդրման հարցում: Ընկերության մենեջերների խոսքով՝ անվարորդ տաքսիների տեխնոլոգիան մշակված է և արդեն պիլոտային ռեժիմով ներդրվել է Մոսկվայում՝ Յասենևոյի շրջանում: Օգտագործվում են Toyota և KIA ավտոմեքենաներ։
Դրանք համալրված են հատուկ ընդունիչներով, որոնք տեղեկություններ են ստանում, թե ինչ է կատարվում շուրջը․ բեռնատարների կամ գյուղտեխնիկայի հանդիպակաց շարժումը, փողոցն անցնող երեխաները, ընկնող ծառերը։ Անվարորդ մեքենաներն ավելի անվտանգ են, քան երբ ղեկին վարորդ է նստած։
Եթե մեքենան կորցնում է կառավարումը, մարդը շոկի մեջ է ընկնում, իսկ ռոբոտը վայրկենական հաշվարկում է` ինչպես չբախվի եզրաքարին, առուն չընկնի կամ հետիոտնին վրաերթի չենթարկի։ Սարքավորումը ստիպում է արձագանքել նաև կողքով ընթացող մեքենայի անսպասելի մանևրին։ Օրինակ՝ նյարդային վարորդը հեռախոսով կռվել է կնոջ հետ և կտրուկ պտտում է ղեկն այն ժամանակ, երբ դա անել չի կարելի։
Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել
Ինչ վերաբերում է ծառայության զանգվածային ներդրմանը, ապա ամեն ինչ կախված է երկրների օրենսդրությունից։ Առայժմ խոսքը փորձարկման մասին է, և այդպիսի տաքսին դեռ էկզոտիկա է: Աշխարհում քննարկումներ են ընթանում այն մասին, որ անվարորդ ավտոմեքենաների ներդրման դեպքում մարդկանց պետք է արգելել մեքենա վարել։
Քանի որ անվարորդ մեքենաները ճանապարհների անվտանգության բարձր աստիճան կապահովեն, ապագայում դրանք կդառնան անձնական տրանսպորտի հիմնական տեսակ: Դրանք կարող են զանգվածաբար աշխատանքի գնալ, ժամերով խցանման մեջ կանգնել, բայց չեն քնի ղեկին։ Իսկ վարորդով ավտոմեքենաներն էկզոտիկայի կվերածվեն։ Սեփական կաբրիոլետի ղեկին նստած` հնարավոր կլինի հանգստյան օրերին երթևեկել քաղաքից դուրս, ինչպես հիմա ունևոր մարդիկ իրենց թույլ են տալիս ձիավարել։
Լրահոս
0