Ալեն Սիմոնյանը կմեկնի ՌԴ. նա օրակարգային հարցեր է քննարկել դեսպանի հետ

© Photo : official site of the National Assembly of RAԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Ալեն Սիմոնյանն ընդունել է  Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ դեսպանը բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նա այցին առնչվող օրակարգային հարցեր է քննարկել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինիի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` այսօր կայացած հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարը խոսել է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:
Մհեր Գրիգորյանը ելույթ է ունենում Armenian Business Forum (ABF) 2021 համաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին կեսին կազմել է 1,9 մլրդ դոլար. փոխվարչապետ
Հիմա առավել կարևոր է հայ-ռուսական կապերը խորացնելը. Միրզոյանն ընդունել է Կոպիրկինին
ՌԴ դեսպանը բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում է համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարևորությունը:
Դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա. Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին
Լրահոս
0