Ամանորյա հանգստյան օրերի կրճատում, կամ ինչ են շահում իշխանությունները

© Andranik GhazaryanРождественская елка в Ереванском вернисаже
Рождественская елка в Ереванском вернисаже - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանում Նոր տարին ավանդաբար հանգստի շրջան է պետական հաստատությունների և կառույցների շատ աշխատակիցների համար։ Իսկ հիմա ամեն ինչ կարող է փոխվել։ Թե ինչպես են մասնագետները գնահատում երկրի ղեկավարության գաղափարը՝ կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի իշխանությունները կրկին փորձել են կրճատել ամանորյա հանգստյան օրերը։ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունն առայժմ հաստատել է միայն կառավարությունը, Ազգային ժողովը դեռ չի ընդունել, բայց այն արդեն բազմազան գնահատականների է արժանացել ինչպես հանրության, այնպես էլ մասնագետների շրջանում։ Առայժմ ոչ ոք չի կարող հստակ հաշվարկել այդ որոշման իրական օգուտը։
Ամանորյա տոնական օրերի կրճատումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա. Սաֆարյան
Եթե պատգամավորները հավանություն տան էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությանը, քաղաքացիները 7-8 օրվա փոխարեն կհանգստանան միայն Նոր տարվա երկու օրերին (դեկտեմբերի 31 և հունվարի 1), և մեկ օր՝ Սուրբ Ծննդին (հունվարի 6)։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռևս ապրիլին էր հայտարարել, որ 10 օր հանգիստն ու տնտեսության կանգը Հայաստանի համար անթույլատրելի շքեղություն են։ Նրա հետ չէր համաձայնել աշխատանքի և սոցիալական հարցերի այն ժամանակվա նախարար Մեսրոպ Առաքելյանը, նշելով, որ Հայաստանի քաղաքացիները տարվա կտրվածքով գումարային նույնքան հանգստյան օրեր ունեն, որքան այլ երկրներում։ Առաքելյանն առաջարկում էր ոչ աշխատանքային թողնել հունվարի 2-3-ը ներառյալ։
Ինչ է արժենում Ամանորը ՀՀ բյուջեի վրա - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Որքան գումար է կորցնում ՀՀ բյուջեն Ամանորի պատճառով
Այդ նախաձեռնությունը նախկինում էլ դուր չէր գալիս քաղաքացիներին։ Դեռևս 2017թ․-ին այն ներկայացրել էր Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը։ 2017թ․-ի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հաստատեց Ամանորին հանգստյան օրերը կրճատելու մասին որոշումը։ Նախագծի համաձայն՝ ոչ աշխատանքային պետք է համարվեր դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ ժամանակահատվածը, ինչպես նաև հունվարի 6-ը։ Փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեին 2019թ․-ի հունվարին, սակայն խանգարեց «թավշյա հեղափոխությունը»։

Հոգեբանական անհարմարություն

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը կարծում է, որ Ամանորին ոչ աշխատանքային օրերի թվի կրճատումը քաղաքացիների մոտ որոշակի հոգեբանական անհարմարություն կառաջացնի:
«Մարդկանց համար սկզբում դժվար կլինի հարմարվել, քանի որ տասնամյակներ շարունակ մենք Ամանորին 7-8 օր հանգստացել ենք և սովորել ենք դրան։ Սակայն դժգոհության խոշոր ալիք հիմա չի լինի»,-կարծում է Պողոսյանը։
ՀՀ կառավարությունը դարձյալ առաջարկում է կրճատել Նոր տարվա հանգստյան օրերի քանակը
Նրա խոսքով՝ դա բացատրվում է հանրության շրջանում կորոնավիրուսի համավարակի և Արցախյան պատերազմի հետևանքների ֆոնին առաջացած պառակտվածությամբ։ Մասնագետը նկատեց, որ քաղաքացիները շքեղ հանդիսությունների ոչ տրամադրություն, ոչ էլ ռեսուրս չունեն։ Այդ պատճառով հնարավոր փոփոխությունները հարաբերական թեթևությամբ կընդունվեն։
Դրա հետ մեկտեղ Պողոսյանը հարց է բարձրացնում, թե արդյո՞ք իշխանությունները հաշվարկել են սոցիալ-տնտեսական օգուտը, և արդյո՞ք այն գերազանցում է անհարմարությունը, որ կզգան քաղաքացիները:

Ճիշտ որոշում է, բայց՝ անժամանակ

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր հերթին որոշումը ճիշտ է համարում, դեռևս 2017թ․-ին նա ինքն էլ հանդես էր գալիս որպես նման նախաձեռնության կողմնակից։ Սակայն ներկայիս պայմաններում, երբ հանրության շրջանում գերիշխող են բացասական էմոցիաներն ու տրամադրությունները, ոչ աշխատանքային օրերի թվի կրճատումը, նրա կարծիքով, անժամանակ է։
Турист фотографруют знакомых  у новогодней иллюминации на Северном проспекте - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Ամանորյա արձակուրդներ այլևս չեն լինի. ՀՀ կառավարությունը դեմ է «խրախճանքի 10-օրյակին»
«Այս տոնական օրերն ընկալվում էին որպես հանգստի լրացուցիչ հնարավորություն։ Բայց չեմ կարող ասել, որ դա խիստ անհրաժեշտ է բնակչությանը»,-ասաց Մադաթյանը։
Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, երկարատեւ տոները կարող են հակառակ ազդեցություն ունենալ. անգործությունը հաճախ հանգեցնում է դեպրեսիայի: Իսկ հանգստյան օրերից հետո մարդկանց որոշ ժամանակ է հարկավոր՝ աշխատանքի արտադրողականությունը վերականգնելու և սովորական աշխատանքային հունին վերադառնալու համար։
Չնայած դրան, հոգեբանի կանխատեսմամբ, որոշման հաստատումը կհանգեցնի հասարակության դժգոհությանը: Մասնագետը կարծում է, որ նոր իրողություններին ավելի արագ կհարմարվեն պահքին հետևող հավատացյալները։ Հայ Առաքելական եկեղեցու կանոններով՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը ներառյալ Պահքի շրջան է, ուստի այդ ընթացքում ճոխ խնջույքներն ու աղմկոտ զբոսանքներն արգելված են: Այստեղ արդեն ավանդական տոլմայի ու խոզի բդի համար ժամանակ չի մնա։
ԽՍՀՄ-ն ու Ամանորը. լուսանկարները պատմում են, թե ինչպես էին նախկինում նշում Նոր տարին
Ավելի դժվար կլինի հենց խնջույքների սիրահարների համար, որոնք ամանորյա տոների ընթացքում և հյուրեր են ընդունում հաճույքով, և իրենք էլ բաց չեն թողնում հարազատներին ու մտերիմներին այցելելու հնարավորությունը։
«Ամեն դեպքում փոփոխությունների համար ամենահաջող ժամանակը չէ։ Դրանք ընդունելի կլինեին, եթե սահմաններին հանգիստ լիներ, իսկ տնտեսության հետ ամեն ինչ լավ լիներ»,-կարծում է նա։

Տնտեսական օգուտներն ու վնասները

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ իրական օգուտը հնարավոր կլինի հաշվարկել միայն որոշ ժամանակ անց։ Ցանկացած նման որոշում, նրա խոսքով, անհրաժեշտ է դիտարկել դրա վերջնական արդյունքի տեսանկյունից։
«Աշխատանքային օրերի և աշխատաժամերի ավելի մեծ քանակը կհանգեցնեն ստեղծվող արտադրանքի ծավալի ավելացմանը։ Բայց դա նաև կավելացնի ծանրաբեռնվածությունը և որպես հետևանք՝ կվատթարացնի մարդկանց կյանքի որակը»,-նշում է Միքայելյանը։
Прилавок с мясной продукцией - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Խորոված ուտելու ժամանակը չէ, կամ ինչո՞ւ է Հայաստանում թանկանում խոզի միսը
Նա կանխատեսում է նաև ոչ աշխատանքային օրերի կրճատման պատճառով բնակչության մեծամասնության դժգոհությունը։ Բացի այդ, տնտեսագետը կոչ է անում հաշվի առնել այն փաստը, որ տոնական օրերին, այնուամենայնիվ, պահպանվում է գործարար ակտիվության 20%-ը՝ մաքսային ծառայությունների, իրավապահների, ծառայությունների, խանութների և այլ հիմնարկների աշխատանքի հաշվին:
Նախնական հաշվարկների համաձայն՝ տնտեսական օգուտը կկազմի տարեկան մոտ 1 տոկոս կամ մոտ 100 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, տնտեսագետը վերջնական կանխատեսումներ չի անում, քանի որ իրական պատկերը պարզ կլինի միայն մի քանի տարի հետո։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала