ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին

© Photo : Toros Der Artinian / State Revenue Committee of RAՌուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Ռուստամ Բադասյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուստամ Բադասյանը և Ալեքսիս Հաֆթվանը քննարկել են ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ՊԵԿ-ին տրամադրված աջակցության արդյունավետությանը վերաբերող մի շարք հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի հետ: Տեղեկությունը հայտնում են ՊԵկ մամուլի ծառայությունից։
Полицейские Арташата обнаружили наркотики - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Կանեփի դաշտ ու վարձու աշխատող. 38-ամյա արտաշատցին թմրաբիզնեսով էր զբաղվում
«ՊԵԿ նախագահը մաքսային ոլորտում նախանշվող բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հիմնական առանցքային դրույթները: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակում մաքսային բարեփոխումներին աջակցմանը, մասնավորապես, ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից ապագա մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանն ու ընտրության մեխանիզմների ներդրմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական ՊԵԿ-ը հայկականին ներկայացրել է բջջային և էլեկտրոնային նորամուծություններ
Տեղեկացվում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի նորանշանակ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին իր կողմից պատրաստակամություն է հայտնել ծրագրի գործունեության մանդատի շրջանակներում աջակցել ՊԵԿ-ում նախանշված բարեփոխումներին:
Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ՊԵԿ-ին տրամադրված աջակցության արդյունավետությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Լրահոս
0