00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում 35 ռուսաստանցու դեմ. նրանց մեջ են Պուտինը, Սիմոնյանը...

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահ Վ. Պուտինն այցելել է Russia Today-ի հեռարձակման 10-ամյակին նվիրված ցուցահանդես
ՌԴ նախագահ Վ. Պուտինն այցելել է Russia Today-ի հեռարձակման 10-ամյակին նվիրված ցուցահանդես - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվել
Օրինագիծը ներկայացվել է որպես երկրի 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծի ուղղում։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը խորհուրդ է տալիս պատժամիջոցներ սահմանել 35 ռուս պաշտոնյաների, գործարարների ու լրագրողների դեմ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ:

Ցուցակի առանցքային անձինք են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Բացի այդ, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել գործարարներ Ռոման Աբրամովիչը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոսիա սեգոդնյայի» ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և մի շարք այլ մարդիկ:
Ուղղման տեքստն առաջարկել է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկին։ Նա ենթադրում է, որ օրենքի ընդունումից հետո 180 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին եզրակացություն ներկայացնի այն մասին, թե արդյոք նշված անձանցից որևէ մեկը ենթակա է «Մագնիտսկու օրենքի» շրջանակում պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու:
Здание Конгресса США на Капитолийском холме в Вашингтоне. - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Բայդենը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել
Օրինագիծը ներկայացվել է որպես երկրի 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծի ուղղում։ Այն պետք է դեռ ԱՄՆ Կոնգրեսի ամբողջական կազմի հավանությանն արժանանա, և նույնիսկ այդ ժամանակ խորհրդատվական բնույթ կունենա։ Պատժամիջոցների սահմանումը մնում է ամերիկյան վարչակազմի հայեցողությանը։
ԱՄՆ-ն ապրիլի կեսերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթ է սահմանել, հարվածի տակ են հայտնվել նաև ռուս դիվանագետները։ Վաշինգտոնը, մասնավորապես, հայտնել է, որ երկրից արտաքսում է ռուսական դիվանագիտական առաքելության 10 աշխատակիցների՝ նրանց հավաքվելու համար մեկ ամիս տալով:
Լավրովը համարում է, որ ԱՄՆ-ում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին շիզոֆրենիկ նոտաներ են հնչում
ԱՄՆ-ն 2012 թվականի դեկտեմբերին ընդունել է պատժամիջոցների մասին «Մագնիտսկու ակտն» այն ռուսաստանցիների դեմ, որոնք, ամերիկյան իշխանության կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: Մոսկվան, իր հերթին, բազմիցս հայտարարել է իրավաբան Սերգեյ Մագնիտսկու գործի քաղաքականացման անթույլատրելիության մասին։
Ավելի ուշ ակտին տրվել է գլոբալ օրենքի կարգավիճակ, դրանով կարելի է պատժամիջոցներ կիրառել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնց քաղաքացիները, ԱՄՆ-ի վարկածով, խախտում են մարդու իրավունքները:
Լրահոս
0