00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Դավթյանն ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել Հայաստանում կատարված բարեփոխումները

Արթուր Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Արթուր Դավթյան
Բաժանորդագրվել
Ֆորումի շրջանակում վերլուծվել են ԱՊՀ տարածաշրջանում հանցավորության, քննչական և դատախազական աշխատանքի ընդհանուր վիճակները, անդամ-երկրներում հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համաձայնագրերի կիրառման պրակտիկան:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել քրեական վարույթների շրջանակներում բանկային տվյալների պաշտպանության և օգտագործման թեմայով՝ ներկայացնելով այդ հարցում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ կատարած բարեփոխումները:
Антитеррористические учения СНГ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
ԱՊՀ երկրների սահմանապահները վարժանքներ են անցկացրել
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բարեփոխումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ բանկային հաշիվների և ֆինանսական փոխանցումների միջոցով կատարվող հանցագործությունների տեխնոլոգիական զարգացումը հանգեցրել էր նրան, որ նախկին օրենսդրական կարգավորումների պայմաններում հաճախ անհնար էր դառնում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի հարստացման, կաշառակերության և բանկային օպերացիաների հետ կապված այլ հանցագործությունների բացահայտումը:

Դավթյանի խոսքով՝ կատարված բարեփոխումներն իրականացվել են բանկային գաղտնիքի բավարար և անհրաժեշտ երաշխիքների պահպանմամբ, որպեսզի նաև չխաթարվի բանկային համակարգի բնականոն և արդյունավետ կենսագործունեությունը, չոտնահարվեն բիզնեսի և մասնավոր անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

«ՀՀ դատախազությունը հետևողական է բանկային գաղտնիքի հետ կապված իրավակիրառ պրակտիկայի և քրեադատավարական ընթացակարգերի պրոգրեսիվ բարեփոխման և կատարելագործման հարցում, ինչի կապակցությամբ պատրաստ ենք հանցավորության դեմ համընդհանուր պայքարի համատեքստում արտերկրյա գործընկեր կառույցներին ներկայացնել մեր փորձը»,-եզրափակել է ելույթը ՀՀ գլխավոր դատախազը:
Ֆորումի շրջանակներում քննարկվել են անդամ երկրների դատախազությունների փորձը կոռուպցիայի հակազդման, էկոլոգիական անվտանգության, բանկային գաղտնիք պարունակող տվյալների պատշպանության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև քրեական գործերի թվայնացման, դատախազական մարմիններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության խնդիրները:
Հայ և ռուս դատախազները Երևանում քննարկել են փողերի լվացման դեմ պայքարի ուղիները
Վերլուծվել են ԱՊՀ տարածաշրջանում հանցավորության, քննչական և դատախազական աշխատանքի ընդհանուր վիճակները, անդամ-երկրներում հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համաձայնագրերի կիրառման պրակտիկան: Հաստատվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների, ահաբեկչության և էքստեմիզմի այլ դրսևորումների, կոռուպցիայի և այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարում անդամ-երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերը։
Լրահոս
0