Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը լուսանկարվել է մաեստրո Չեքիջյանի հետ

© Sputnik / Asatur YesayantsԽոակին Կապառոս
Խոակին Կապառոս - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կապառոսը Երևանում ներկա է եղել օպերային թատրոնում կայացած համերգին, որտեղ հանդիպել է հանրահայտ երաժշտին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այցելել է Երևանի օպերայի և բալետի ազգային թատրոն, որտեղ հանդիպել է հայտնի երաժիշտ Հովհաննես Չեքիջյանին: Իսպանացի մարզիչը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Այսօր մենք վայելեցինք Բեթհովենի իններորդ սիմֆոնիան մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կատարմամբ», - գրել է նա:
Հիշեցնենք` Կապառոսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 2020 թվականի մարտին: Մինչ այդ նա եղել է իսպանական «Աթլետիկ Բիլբաոյի», «Դեպորտիվոյի» և «Սևիլիայի» գլխավոր մարզիչը:
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ այցելել է Հովհաննես Չեքիջյանին. տեսանյութ
Լրահոս
0