Հայաստանի մի շարք շրջաններում ջերմաստիճանը կհասնի +15-ի. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մի քանի օր շարունակ անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-24-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի` սեպտեմբերի 24-ին Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում և Վայոց Ձորում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +10-ից +15-ի սահմանում։
© official site of MES of RAԵղանակի տեսություն
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Եղանակի տեսություն
Սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի 26-28, իսկ գիշերը` 12-14 աստիճան տաքություն։
Հոկտեմբերի 1-ից` խիստ տուգանքներ. աշխատողի հազը կարող է 120 հազար դրամ նստել գործատուի վրա
Լրահոս
0