Հայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը

Բաժանորդագրվեք
Հայ մասնագետները վստահ են, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվի, նախագիծը կընդլայնվի ու շարունակական բնույթ կկրի։
Հայ գիտնականները Բրազիլայի, Չեխիայի և Իռլանդիայի գործընկերների հետ համատեղ վերստեղծել են Արենի-1 քարանձավում բնակվող հին մարդու տեսքը։ Մարդաբանական ռեկոնստրուկցիան իրականացվել է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ, ստացված հնագիտական տվյալների և ԴՆԹ հետազոտությունների հիման վրա։
Քարանձավի տարածքում պեղումները մեկնարկել են դեռևս 2007 թվականին, այդ ժամանակ էլ հենց հայտնաբերվել են երեք գանգերը։ ԴՆԹ և մի շարք այլ հետազոտությունից հետո պարզվել էր, որ դրանք պատկանում են այս տարածքում 6 հազար տարի առաջ ապրող մարդկանց։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գանգերից մեկը պատկանում է 6 տարեկան աղջկա, մյուսը՝ 9 տարեկան տղայի, երրորդը` 18 տարեկան երիտասարդի։
© Sputnik / Asatur YesayantsՀնագետ Բորիս Գասպարյանը
Հնագետ Բորիս Գասպարյանը  - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Հնագետ Բորիս Գասպարյանը
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մի քանի տարի առաջ այն բանից հետո, երբ աշխատանքներին միացան չեխ գործընկերները, գաղափար առաջացավ այդ մարդկանց արտաքին տեսքը վերստեղծել տվյալ գանգերի հիման վրա։ Սակայն հետագայում նախագիծն ընդլայնեց աշխարհագրությունը, միացան նաև Իռլանդիայի և Բրազիլիայի մասնագետները։ Երեք տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ հաջողվեց վերստեղծել դեռ միայն 18 տարեկան տղայի դեմքն ու արտաքին տեսքը։
«Դա շատ կարևոր է, մի բան է, երբ դու տեսնում ես գանգը, լրիվ այլ բան՝ դեմքը, ու պատկերացնում այն անցյալում», – ասաց Գասպարյանը։
Նա նշեց, որ տեսքն օգնեց վերականգնել բրազիլացի մարդաբան և եռաչափ դիզայնի մասնագետ Սիսերո Մորեասը, ԴՆԹ հետազոտությունն անցկացվել է իռլանդացիների կողմից, մարդաբանական վերլուծությունն ու կրանիոմետրիան` Հայաստանում, դիզայնը` Չեխիայում։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը
Հայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Հայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը
Գասպարյանն ընդգծեց, որ հայկական կողմը միայնակ չէր կարողանա կազմակերպել ու վերականգնել այդ ամենը, դրա համար չկա համապատասխան տեխնիկական բազա։ Այն հարցին, թե որն է օտարերկրացիների շահը նախագծում, որի աշխատանքներն իրականացրել են անհատույց, Գասպարյանը նշեց, որ նրանց համար այս նախագծի մաս լինելը համբավ է բերում։
Նախկինում գանգերի ռեկոնստրուկցիան ձեռքով էր իրականացվում, ինչի վրա շատ ժամանակ էր ծախսվում։ Այսօր այդ ծավալուն աշխատանքի 70%–ը կատարում է տեխնիկան մաթեմատիկական ալգորիթմների կիրառմամբ, մնացած 30%–ն արդեն մարդու երևակայությունից է կախված։ Գասպարյանը չի բացառում, որ նման ռեկոնստրուկցիա առաջին անգամ է իրականացվել տարածաշրջանում, իսկ գուցե նաև՝ ամբողջ աշխարհում։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը
Հայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Հայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը
Նա նշեց, որ առաջիկայում կվերականգնվեն նաև երեխաների դեմքերը։ Ապագայում նրանք նախատեսում են ստեղծել այդ պատկերների անիմացիները և «կենդանացնել» հոլոգրամների ճանապարհով։ Հին մարդը նախկինի պես ապրելու է քարանձավում և նույնիսկ կխոսի այցելուների հետ իր համար հատուկ գրված լեզվով, որը հնդեվրոպականի, հին խեթերենի, ուրարտականի, հայերենի խառնուրդ է։

Ինչպե՞ս է իրականացվել վերականգնումը

Հին մարդու պատկերի վերաստեղծումն այսօր էլ տքնաջան աշխատանք է պահանջում։ Դեմքը վերականգնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ գանգի թվայնացված տարբերակը։ Այնուհետև մասնագետներն աշխատում են դեմքի յուրաքանչյուր հատվածի վրա, նախագծում քթի չափսը, աչքերի բացվածքը, ականջների ծավալը։ Հաջորդ քայլը` դեմքի մկանների լիցքն է և դեմքի թվայնացված քանդակի ստեղծումը։ Դրանից հետո արդեն դեմքը ստանում է այդ ժամանակաշրջանի համար բնորոշ մաշկի գույն, ավելացվում են մազերը, գծերն ու կնճիռները։ Արտաքինը պատրաստ է։
© Sputnik / Asatur YesayantsԱրենիի քարնձավում հայտնաբերված գանգերը
Արենիի քարնձավում հայտնաբերված գանգերը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Արենիի քարնձավում հայտնաբերված գանգերը
«Մեր պատմություն» չեխական կազմակերպության ներկայացուցիչ Ջիրի Շինդելարը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գանգի եռաչափ թվային մոդելը արվել էր երկու տարի առաջ։ Նա նշեց, որ այս նախագիծը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հնագիտական աշխարհի համար։ Բացի դա, այն նոր հորիզոններ է բացում հայ–չեխական համագործակցության համար։
Երկու երկրների համար նախագծի կարևորությունն ընդգծեց նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրժիխ Կոպեցկին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նախագիծն ու բուն վայրը համաշխարհային նշանակություն ունեն։
© Sputnik / Asatur YesayantsԲեդրժիխ Կոպեցկի
Բեդրժիխ Կոպեցկի - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բեդրժիխ Կոպեցկի
Դեսպանն ընդգծեց, որ նախագիծը ևս մեկ օրինակ է նրա, թե ինչի կարելի է հասնել միջազգային համագործակցության ճանապարհով։
«Սա նաև ցույց է տալիս, որ գիտաշխատողների, ականավոր մարդկանց համագործակցությունը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության համար։ Ուրախ եմ, որ մեր գիտնականները ևս մասնակցում են այս շատ կարևոր նախագծին, ուրախացնում է նաև երկու երկրների գիտնականների համագործակցությունն ու բարեկամությունը», – ասաց նա։
Կոպեցկին հայ–չեխական երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում բնութագրում է որպես շատ լավ, սակայն դրանց հիմքը համարում է մարդկանց փոխգործակցությունը։
© Sputnik / Asatur YesayantsԱրենիի քարնձավում հայտնաբերված գանգերը
Արենիի քարնձավում հայտնաբերված գանգերը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Արենիի քարնձավում հայտնաբերված գանգերը
«Դա պետական հարաբերությունների հիմքն է, և ուրախալի է, որ այստեղ կարող եմ տեսնել մեր և ձեր գիտնականների համագործակցությունն ու բարեկամությունը»,-նշեց դեսպանը։
Նա կարծում է, որ Հայաստանն իր հնագույն հայկական մշակույթով, տեսարժան վայրերով զբոսաշրջային երկիր դառնալու բոլոր նախադրյալներն ունի։
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն իր հերթին ընդգծեց նախագծի կարևորությունը մեր երկրի զարգացման համար և որպես զբոսաշրջային ուղղություն այն ավելի շատ հանրահռչակելու առումով։
© Sputnik / Asatur YesayantsՎայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան
«Գտածոները ևս մեկ ապացույց են, որ մեր երկիրը հազարամյա պատմություն ունի։ Բոլոր այս փաստացի տվյալներն ապացուցում են, որ հազարամյակներ առաջ մենք գինեգործության ակունքներ ենք ունեցել, տեղանքը բնակեցված է եղել մարդկանցով», – ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նա նշեց, որ քիչ վայրեր կան, որտեղ պեղումների ժամանակ պահպանված գանգեր են հայտնաբերվել։ Նա դա անվանեց Հայաստանի ներդրում համաշխարհային մշակույթում։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը
Հայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Հայաստանում վերստեղծել են 6 հազարամյա վաղեմություն ունեցող մարդու տեսքը
Հիշեցնենք, որ 2007-2014 թվականներին Արենի–1 քարանձավում իրականացրած պեղումների ժամանակ Եվրասիայի հնագույն կոշիկ, աշխարհին հայտնի հնագույն գինու արտադրական համալիր ու մի շարք այլ արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել, որոնք համաշխարհային ճանաչում են բերել հուշարձանին։ Հաջորդ տարի կմեկնարկեն հին մարդու հետքի հայտնաբերման աշխատանքները։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала