Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

© Photo : Facebook / Arevik KhachatryanՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպում են ունեցել Նուր-Սուլթանում
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպում են ունեցել Նուր-Սուլթանում - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպում են ունեցել Նուր-Սուլթանում
Ռուսաստանի ներկայացուցիչը կոչ է արել ավելի ինտենսիվ օգտագործել հնարավորությունը՝ դիմելու Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս զինվորական դատախազներին:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպում են ունեցել Նուր-Սուլթանում, հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը և զեկուցել կողմերի ՝ Լեռնային Ղարաբաղում օրենքի գերակայության ամրապնդման և մարդկանց կյանքը կայունացնելու ուղղությամբ կատարված աշխատանքի նշանակալի արդյունքների մասին:
«Ադրբեջանը սարսափում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացումից». ադրբեջանագետ Գառնիկ Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
ՌԱԴԻՈ
«Ադրբեջանը սարսափում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացումից». փորձագետ
Ռուսաստանի գլխավոր դատախազի խոսքով՝ հիմնական խնդիրն է եղել կանխել լարվածության աճը ամբողջ տարածաշրջանի բնակչության շրջանում:
Նա կոչ է արել ավելի ինտենսիվ օգտագործել հնարավորությունը դիմելու Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս զինվորական դատախազներին որպես տեղեկատվության փոխանակման միջոց, այդ թվում` կատարված խախտումների մասին ազդակներ փոխանցելու, ինչպես նաև շարունակելու աշխատանքը քաղաքացիների վերադարձի ուղղությամբ:

Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին կառուցողական փոխգործակցության և ընդհանուր արդյունքի՝ խաղաղության և կայունության ձեռքբերման վրա կենտրոնանալու համար: Նշվել է անհայտ կորածների որոնողական աշխատանքների ոլորտում փոխգործակցության դրական դինամիկան:

Միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել որոնողական աշխատանքները:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպման ընթացքում շեշտել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը՝ որը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետով, ինչը կարևոր ազդակ կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության, հետագա հնարավոր համագործակցության, անվտանգության երաշխավորման, կողմերի միջև վստահության նախադրյալների ստեղծման համար:
ՀՀ գլխավոր դատախազը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, էսկալացիայից խուսափելու նպատակով արձանագրվող և հնարավոր օրինախախտման միջադեպերի, դրանց հանգամանքների պարզմանն ուղղված երկկողմ տեղեկատվության փոխանակման ձևաչափերի ներդման շուրջ քննարկումների կապակցությամբ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների կատարման ընթացքը և հետագա իրավական համագործակցության հեռանկարները:
Հայ և ռուս դատախազները Երևանում քննարկել են փողերի լվացման դեմ պայքարի ուղիները
Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազները շնորհակալություն են հայտնել իրենց ռուս գործընկերոջը ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության հումանիտար ասպեկտներն իրագործելու համար:
Կողմերը վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը` հետագա լարվածությունը կանխելու համար շփումների ակտիվացման անհրաժեշտության վերաբերյալ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала