Հայաստանյան հիվանդանոցներում COVID-19–ով վարակված մեծ թվով հղի կանայք կան. նախարար

© Sputnik / Aram Nersesyan"Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հղիները հատկապես խոցելի են "դելտա" շտամի դիմաց։ Եթե նախկինում հղիները թեթև էին տանում հիվանդությունը, ապա "Դելտա" մանրէահիմքի դեպքում ճիշտ հակառակն է։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանյան հիվանդանոցները շարունակում են ընդունել COVID-19–ով վարակված, թոքաբորբով հիվանդ մեծ թվով հղի կանանց։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Շատ երկրներում հղիները ևս ակտիվ կերպով պատվաստվում են, և ես երեկ կարդում էի գիտական պարբերականներից մեկում, որ որոշակի հետազոտությունների արդյունքում փաստվել է, որ պատվաստման արդյունքում ստեղծված հակամարմինները նաև անցնում են երեխային, և որոշ չափով իմունային շերտ են ապահովում»,– ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` հղիները հատկապես խոցելի են «Դելտա» մանրէահիմքի դիմաց։ Եթե նախկինում հղիները թեթև էին տանում հիվանդությունը, ապա «Դելտա» շտամի դեպքում ճիշտ հակառակն է։
Ինչ վերաբերում է վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութի բացասական ազդեցության մասին լուրերին, Անահիտ Ավանեսյանը հերքեց դրանք` ասելով, որ այդ մասին այս պահին որևէ գիտական փաստ չկա։
Глава Минздрава Армении Анаит Аванесян посетила медицинский центр Сурб Григор Лусаворич (26 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում. ՀՀ առողջապահության նախարար
Հիշեցնենք` սեպտեմբերի 13 – ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսից 19-20 շաբաթական հղի կին է մահացել։ Նա ունեցել էր երկկողմանի թոքաբորբ ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։
Լրահոս
0