00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառուկյանի " Նոյը" խաղող չի ընդունում. գյուղացիները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

© Photo : ArtsakhPressԽաղողի այգի
Խաղողի այգի - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվել
Խաղողագործները նշում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործարանը դադարել է խաղող մթերել, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ է ստացվել։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի մի քանի գյուղերի խաղողագործները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` պահանջելով մթերել իրենց խաղողը։ Նրանք նշում են` խաղողն արդեն փչանում է, բայց չգիտեն` ո՞ւմ հանձնեն այն։

«Գագիկ Ծառուկյանի ընկերությունը` «Նոյը», այսօր չի ընդունում խաղող, իսկ այնտեղ տարեկան 25-30 000 տոննա խաղող էինք հանձնում, դրա համար էլ էս վիճակն է։ Եթե կառավարությունն իր տեղում լիներ, կպարզեր իր հարաբերությունները մթերող ընկերությունների հետ և մենք էլ էս օրի չէինք լինի։ Փաստացի, էս մարդիկ մեզ այսօր վնաս են տալիս»,–ասաց գյուղացիներից մեկը։

Խաղողագործներն ասում են` եթե «Նոյը» չվերցնի խաղող, իրենց խնդիրն այդպես էլ չի լուծվելու։ Նրա խոսքով` նախորդ տարիներին, երբ ճանապարհ էին փակում նույն խնդրի համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց խոստացել էր` այլևս նման խնդրի առաջ չեն կանգնի։ Նրանք ցանկանում են հանդիպել վարչապետի հետ, որպեսզի հասկանան` խնդիրն ինչպես է լուծվելու։
Մեկ ուրիշն էլ նշեց, որ Գագիկ Ծառուկյանի գործարանի հետ 15 տարի է` պայմանագրով աշխատել է, և իրենից 150-155 դրամով էին խաղողը վերցնում, իսկ այս տարեվերջին պահին են իմացել, որ գործարանն այլևս չի մթերելու։
Сбор и закупка винограда в селе Ахавнадзор - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
«Բոլորի աչքի առաջ խաղողագործներն ուղղակի թալանվում են». ի՞նչ է պետք, որ մղձավանջը վերանա
«Ես 120 տոննա բերք եմ ունենում, հիմա ի՞նչ եմ անում։ Եթե իմանայի` խաղողս չեն մթերելու, այգիս կքանդեի, ուրիշ բան կցանեի»,–ասաց տղամարդը։
Նրանք վստահեցնում են, որ գործարանների հետ պայմանագրեր ունեն կնքած։ Խաղողագործներն արդեն իսկ հանդիպում են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում, սակայն հնչած պատասխանները նրանց չեն բավարարել։
Բողոքի ակցիա անողներին առաջարկեցին 3 հոգով կառավարություն մտնել հանդիպման, սակայն նրանք հրաժարվեցին` պահանջելով, որ իրենց մոտ իջնեն։
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել էր խաղողագործների հետ և ասել, որ մարզում այժմ խաղողի մթերում են իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը (բացառություն է "Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի" Ամասիայի մասնաճյուղը), ինչով պայմանավորված էլ իրավիճակը բարդացել է:
Նա, սակայն, հայտնել էր, որ մարզում մթերում իրականացնող ընկերություններից 3-ը խաղողի հավելյալ խմբաքանակ մթերելու պատրաստակամություն են հայտնել:
Լրահոս
0