Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի նախկին նախագահին

© Photo : Facebook / Arman MusinyanПервый президент Армении Левон Тер-Петросян принял экс-президента Кыргызской Республики Аскара Ака (23 сентября 2021). Еревaн
Первый президент Армении Левон Тер-Петросян принял экс-президента Кыргызской Республики Аскара Ака (23 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի Հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
Նա գրառում է արել Facebook–ի իր էջում` նշելով, որ Ակաևը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով:
Ըստ Մուսինյանի` Տեր-Պետրոսյանը և Ակաևը շուրջ ութ տարի սերտորեն համագործակցել են ինչպես ԱՊՀ, այնպես էլ երկկողմ հարաբերությունների շրջանակում:
Նրանց առանձնապես մերձեցրել է այն հանգամանքը, որ երկուսն էլ քաղաքականություն են եկել գիտությունից:
Արայիկ Հարությունյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին. Արցախի կարգավիճակի հարցն է քննարկվել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала