https://armeniasputnik.am/20210923/lgh-hakamartutjan-kargavvorman-gvortsyntaci-masin-en-khvosel-hh-i-ev-fransiaji-ag-nakhararnery-33565636.html
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին են խոսել ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին են խոսել ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները
Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկուստեք հետարքրքություն ներկայացնող հարցեր։ 23.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-23T11:49+0400
2021-09-23T11:49+0400
2021-09-23T12:05+0400
արցախ
հայաստան
արարատ միրզոյան
ֆրանսիա
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
արցախյան պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/17/33565431_0:0:1052:593_1920x0_80_0_0_dae1b7101af1be19c560b62fbaa6ad0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։"Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր",–ասված է հաղորդագրության մեջ:Տեղեկացվում է, որ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. ՄիրզոյանԻնչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։
https://armeniasputnik.am/20210923/amn-kvongresy-pahanjum-e-azat-ardzakel-haj-gerinerin-nakhagits-e-yndunvel--33564201.html
ֆրանսիա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/17/33565431_112:0:932:615_1920x0_80_0_0_f2880fe7521402f24b0bcd91465a5883.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, ֆրանսիա, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախյան պատերազմ
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, ֆրանսիա, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախյան պատերազմ
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին են խոսել ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները
11:49 23.09.2021 (Թարմացված է: 12:05 23.09.2021) Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկուստեք հետարքրքություն ներկայացնող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
"Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր",–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։

23 սեպտեմբերի 2021, 10:55
Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։
Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։
Ինչպես արդեն
հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք
՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։