00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկրիպալների գործը․ Մեծ Բրիտանիան թունավորման մեղադրանք է ներկայացրել վիրտուալ գեներալին

© Sputnik / Алекс Макнотон / Անցնել մեդիապահոցԼոնդոն
Լոնդոն - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվել
ԶԼՄ-ների վարկածով` նորությունն այսպես է հնչում. Մեծ Բրիտանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Սկրիպալների թունավորման երրորդ մասնակցին` ոմն Սերգեյ Ֆեդոտովին, որն իրականում Ֆեդոտով չէ:

Վիկտորյա Նիկիֆորովա

2018 թվականին անգլիական փոքր քաղաքներում՝ Սոլսբերիում և Էյմսբերիում, մի քանի մարդ էր թունավորվել անհայտ նյութերից։ Նրանց թվում Ռուսաստանի երկու քաղաքացիներ էին ու չորս անգլիացիներ՝ մեկ ոստիկան, Էյմսբերիի երկու բնակիչներ, մեկ կին Սոլսբերիից։ Գրեթե բոլորն ապաքինվեցին, միայն կինը մահացավ։
Երկու քաղաքներն էլ գտնվում են Պորտոն Դաուն հայտնի ռազմական կենսալաբորատորիայի մոտակայքում։ Այնտեղ են պահվում աշխարհի ամենավտանգավոր քիմիական ու կենսաբանական նյութերը։ Օրինակ` լաբորատորիայի գիտնականները ակտիվորեն աշխատում են ռիցինի պես թույնի հետ, որի հակաթույնը վերջերս են բացահայտել։
Գազի խողովակ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Եվրոպան «ցուրտ արտահանելու» մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին
Պորտոն Դաունը հայտնի է նրանով, որ փորձեր է արել մարդկանց վրա։ Պատերազմից անմիջապես հետո անգլիացի գիտնականները Գերմանիայից թունավոր նյութերի, քիմիական ու կենսաբանական զենքի մի ամբողջ հավաքածու են վերցրել ու սկսել են ակտիվորեն փորձարկել դրանք: Փորձերն արվել են անգլիացի զինծառայողների վրա։ Նրանց փակել են գազախցիկներում և մահացու թույներ լցրել մաշկի վրա։ Փորձերի ընթացքում նրանք մասամբ կորցրել են տեսողությունը, լսողությունը, ուժեղ ցավեր ու ցնցումներ են ունեցել։
1953-ին փորձարարները նյարդապարալիտիկ նյութ են կաթեցրել օդաչու Ռոնալդ Մեդիսոնի ձեռքին։ Երիտասարդը մահացել է։ Դատարանը որոշել է, որ նրա մահը պատահականություն է եղել։ Նման դեպքերը մանրամասն նկարագրում է բրիտանացի պատմաբան Ռոբ Իվենսն իր «Գազից թունավորվածները. մարդկանց վրա արված ռազմաքիմիական փորձերը Պորտոն Դաունում» գրքում:
Հազարավոր մարդիկ ստիպված են մասնակցել բրիտանացի զինվորականների փորձերին։ Այս զարմանալի փորձերը ընթացել են ընդհուպ մինչև 1989 թվականը:
Президент США Джо Байден на встрече с президентом Израиля Реувеном Ривлином в Белом доме (28 июня 2021). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
ԱՄՆ էլիտան և արհեստական բանականությունը. ինչո՞ւ են նախագահից խլել միջուկային կոճակը
1960-ական թվականներին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Լոնդոնի մետրոյում կենսաբանական զենքի օգտագործմամբ հարձակումների սիմուլյացիա էր իրականացնում։ Սիբիրյան խոցի վնասազերծված սպորները խառնում էին տալկի հետ, տարածում օդափոխության համակարգի միջոցով ու նայում՝ ինչպես է այդ ամենը տարածվում մետրոյի կայարաններում: Լոնդոնցիներին, բնականաբար, ոչ մի բանի մասին չէին զգուշացնում։
Երկրում պարբերաբար են վտանգավոր արտահոսքեր եղել։ 1978 թվականին բուլղարացի այլախոհ Գեորգի Մարկովին Լոնդոնի կենտրոնում թունավորել են ռիցինով։ 2002 թվականին ինչ-որ ահաբեկիչների մոտ նույն Լոնդոնում գտել են զարինի սինթեզի համար նախատեսված բոլոր բաղադրիչները։ 2006 թվականին Պիկադիլիում հայտնաբերել են պոլոնիումի հետքեր. դրանից հետո Անգլիայի իշխանությունն արագ հորինեց «Լիտվինենկոյի գործը»։
Կարճ ասած՝ անգլիացիները թունավոր նյութերի հետ վարվելու առումով բավականին վատ պատմություն ունեն։ Զարմանալի չէ, որ Պորտոն Դաունի շրջակայքում պարբերաբար մարդիկ են թունավորվում։
Афганцы толпятся на летном поле кабульского аэропорта, чтобы бежать из страны (16 августа 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
ԱՄՆ–ն հարված է հասցրել Ռուսաստանի լավագույն մարդկանց
Սակայն 2018 թվականին Սոլսբերիում թունավորվածների թվում էին նախկին խորհրդային հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյան։ Եվ սկսվե՜ց: Բրիտանական քարոզչամեքենան առաջ տարավ այն գաղափարը, որ ռուսներն են փորձել սպանել Սկրիպալներին։ Հորը` այն պատճառով, որ ժամանակին դավաճան եղել, դե իսկ աղջկան էլ` երևի ձեռքի հետ: Այդպես առաջացավ տխրահռչակ «Սկրիպալների գործը»։
Այս պատմության բոլոր անհամապատասխանությունների մասին խոսելը գործը սարքողների ջրաղացին ջուր լցնել կլինի։ Որքան ավելի շատ ենք հերքում այդ զառանցանքները, այնքան ավելի մեծ նշանակություն ենք տալիս դրանց։ Ավելի լավ է` եկեք տեսնենք, թե այս պատմությունը կառուցվածքային առումով որքան նման է բրիտանական մեկ այլ սադրանքին:
«Շոյված եմ». Մարգարիտա Սիմոնյանը՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելու մասին
Ֆրանսիական մի հին ֆիլմ կա՝ Պիեր Ռիշարի մասնակցությամբ, կոչվում է «Ծակոց հովանոցով»: Կինոնկարը ներկայացնում է այն զարմանալի պատմությունը, որը բրիտանական հատուկ ծառայությունները ծավալել էին այլախոհ Մարկովի մահվան շուրջ։ 1978 թվականին վարկած տարածվեց, թե ոմն բուլղարացի «կագեբեշնիկ» նրան սպասել է Վաթերլոոյի կամրջի վրա և օրը ցերեկով ծակել հովանոցով, որի ծայրին ռիցին է եղել։ Այդ պատճառով էլ դժբախտ այլախոհը, չնայած բրիտանացի բժիշկների բոլոր ջանքերին, շուտով մահացել է։
Лаборатория для проведения тестов на антитела к коронавирусу в Республиканском центре профилактики СПИДа - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
ԱՄՆ-ն գտել է կորոնավիրուսի համավարակի մեղավորին
Որքան էլ անգլիական հատուկ ծառայողներն ու Սքոթլենդ Յարդի աշխատակիցները փորձեցին, միևնույնն է` այդ վարկածը հաստատող որևէ ապացույց չգտան։ 2013-ին Մարկովի մահվան գործը հանցանշանների բացակայության պատճառով փակվեց։
Սակայն այդ ֆեյքը մինչ օրս «շրջում» է համացանցով ու դարձել է բուլղարական և խորհրդային հատուկ ծառայությունների դեմ քարոզչության անկյունաքարը. առասպելի վարկածներից մեկն այն է, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ն է «օգնել» բուլղարացի գործընկերներին:
Մարկովի մահվան վերաբերյալ անգլիական տեսակետը գրեթե քսան տարի առաջ էր մղում բուլղարացի հետաքննող լրագրող Խրիստո Խրիստովը։ Նա նորանոր գրքեր էր գրում, պահանջում բացել ՊԱԿ-ի արխիվները, պայքարում էր բուլղարական կոմունիզմի դեմ։ Բայց 2013-ին պարզ դարձավ, որ թեման սպառված է։ Խրիստովի նոր գրքերը ոչ ոք չէր կարդում, բոլորը մոռացել էին՝ ով է Մարկովը։ Սլավոնական ուժայինների թեման շտապ տաքացնելու կարիք ուներ։
Ինչպե՞ս կարող է Մոսկվան պատասխանել Անկարային. Սատանովսկին՝ Թուրքիայի հայտարարության մասին
Եվ այստեղ Խրիստո Խրիստովին անգլիական հատուկ ծառայությունների «անկախ լրագրողի» պաշտոնում փոխարինեց նրա հայրենակից, անվանակից ու հասակակից Խրիստո Գրոզևը։ Օգտագործելով իր նախորդի բոլոր հռետորական հնարքները` Գրոզևն իր երևակայության համարձակությամբ արագ գերազանցեց Խրիստովին: Գրոզևը հասկացավ, որ իր դիրքը կկարողանա պահպանել միայն այն դեպքում, եթե անընդհատ նոր թեմաներ հրամցնի հանրությանը։ Այս դեպքում արդեն արխիվները բացելու, ձեռագրեր ուսումնասիրելու կարիք չկար։ Օգտագործելով Bellingcat-ը` Մարիա Զախարովայի ասած «արտահոսքի գործիքը», Գրոզևը սկսեց անհավանական արագությամբ ֆեյքեր արտանետել:
Սկզբում Պետրովն ու Բոշիրովն էին։ Այսինքն` իրականում Չեպիգինն ու Միշկինը, որոնք Գլխավոր հետախուզական վարչությունից էին (ԳՀՎ)։ Նրանք թունավորել էին Սկրիպալներին, իսկ մինչ այդ պահեստ էին պայթեցրել Չեխոսլովակիայում։ Շրջել էին Բալկանների լեռներով, վատ բաներ արել ռուս ընդդիմադիրների հետ։ Ինչ-որ մեկին թունավորել էին Բուլղարիայում։ Ընթացքում հարսանիք էին գնացել, լուսանկարվել ինչ-որ գեներալի հետ։ Ինչո՞ւ գեներալի և ոչ թե գնդապետի։ Է՜, մի խանգարեք, թողեք` պատմեմ։
Ուրեմն հարսանիքին գեներալ է եղել, էլի ԳՀՎ-ից: Ու կարծես թե այս հարսանեկան գեներալն էլ է թունավորել Սկրիպալներին։ Չնայած նա երբեք չի եղել Սոլսբերիում։ Գեներալի անունը Սերգեյ Ֆեդոտով է: Այսինքն` Դենիս Սերգեև: Կամ գուցե Սերգեյ Դենիսով։ Կարևոր չէ։ Եվ ահա այս կեղծ անձնավորությունը, որի գոյությունը որևէ մեկը չի ապացուցել, տխրահռչակ «երրորդ կասկածյալն է», որին հարցեր ունի Մեծ Բրիտանիայի Թագավորական դատախազությունը։
ՌԴ նախագահ Վ. Պուտինն այցելել է Russia Today-ի հեռարձակման 10-ամյակին նվիրված ցուցահանդես - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում 35 ռուսաստանցու դեմ. նրանց մեջ են Պուտինը, Սիմոնյանը...
Իրականում Սկրիպալների հետ կապված պատմությունը ոչ թե ռուսական, այլ բրիտանական իշխանությանն ուղղվելիք հարցեր է ծնում։ Տպավորություն է, որ սկզբում հայրն ու դուստրը ինչ-որ արտահոսքի զոհ էին դարձել կամ էլ Պորտոն Դաունի մասնագետների ինչ-որ փորձի զոհ, հետո հայտնվեցին հիվանդանոցում, որտեղ նրանց հետ հայտնի չէ, թե ինչ արեցին, իսկ վերջում ընդհանրապես կորան։
Ռուսաստանի քաղաքացի Յուլյա Սկրիպալը մեկ անգամ հայտնվեց տեսախցիկների առաջ ու սարսափելի վախեցած տեսք ուներ։ Հանրությունը 2018 թվականի մարտից չի տեսել Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սերգեյ Սկրիպալին: Ի՞նչ է պատահել նրանց հետ։ Առևանգե՞լ են։ Բռնի՞ են պահում։ Ո՞ղջ են։
Մենք «պարահանդես գնացող օրիորդ» չենք. Լավրովի հայտարարություններից կարևորագույնները
Իր հանցագործությունները կամ հանցավոր սխալները կոծկելու համար երկրի ղեկավարությունը Bellingcat–ին ապատեղեկատվական արշավ պատվիրեց Ռուսաստանի դեմ ու սկսեց խելահեղ արագությամբ ոչնչացնել հանցանշանները: Սկրիպալի տունը քրքրեցին, նույնիսկ տանիքը փոխեցին։ Չգիտես ինչու սատկացրին հետախույզի կատվին։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչև հիմա ոչ մի ապացույց չի ներկայացրել, մերժել է փորձաքննություններ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի իշխանության բազմաթիվ առաջարկները, թույլ չի տվել ռուս դիվանագետներին հանդիպել Սկրիպալների հետ, ընդհանուր առմամբ խախտել է միջազգային հետաքննության բոլոր նորմերը, որոնք ընդունված են քաղաքակիրթ հասարակությունում:
Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Համայնքների պալատում արդարացիորեն քննադատել է Սկրիպալների ֆեյք գործը, իսկ նրա մամուլի քարտուղարը զուգահեռներ է անցկացրել այդ սադրանքի ու սպիտակ փոշիով հայտնի փորձանոթի միջև, որը Քոլին Փաուելը որպես Սադամ Հուսեյնի քիմիական զենք էր ներկայացրել:
Վաղուց ժամանակն է, որ բրիտանական կառավարությունը միջազգային հանրության առջև պատասխան տա Սկրիպալների գործի համար։ Եվ առանձին, իհարկե, կատվի համար:
Լրահոս
0