300 համայնքի ղեկավարների դեմ քրգործ կա, դրա համար խոշորացման դեմ չեն բողոքում. Սաղաթելյան

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ այն համայնքներում են խոշորացում կատարվում, որտեղ իշխանությունն իր թեկնածուն է ուզում ունենալ համայնքի ղեկավարի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Համայնքների խոշորացման գնալը նման կազմակերպմամբ «Հայաստան» խմբակցությունը որակում է որպես ապօրինի գործընթաց և հանցագործություն, քանի որ պրոցեսը տեղի է ունեցել ապօրինի` քննարկումներ չեն եղել, համայնքների կարծիքները, շահը հաշվի չեն առնվել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել և քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են ԱԺ նիստերի դահլիճը։

«Համայնքների խոշորացումն այս ձևով ուղղակի քաղաքական պրոցես է` համայնքների ղեկավարներից ազատվելու, իրենց քաղաքական շահն առաջ տանելու համար։ Համայնքների բաժանումն իրականացրել ենք ըստ իրենց թեկնածուների։ Օրինակ` Ապարանում մեկ գյուղ են միացրել մյուսին, որպեսզի համայնքի ղեկավարից ազատվեն և նոր ընտրություն նշանակեն»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` մի շարք համայնքներում դժգոհություններ կան, սակայն հաշվի առնելով ներկայիս իշխանության վերաբերմունքը` չունեն համարձակություն իրենց բողոքն արտահայտելու։ Սաղաթելյանը նշեց` առնվազն 300 համայնքների ղեկավարների նկատմամբ այժմ քրգործեր կան հարուցված։
Գեղամասար համայնքի խոշորացման ծրագիրը քաղաքական ենթատեքստ ունի. Հակոբ Ավետյան
Նա, սակայն, նշեց, որ ներքին վարչատարածքային բաժանումները չի կարող կապել սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ։
Սաղաթելյանը հայտնեց նաև, որ սեպտեմբերի 26-ին՝ 18։30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից Դաշնակցությունը հերոսների հիշատակին նվիրված երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր։
Իրականում ի՞նչ նպատակներ են թաքցված համայնքների խոշորացման ծրագրի տակ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала