00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոթքի ոսկու հանքը կվերակառուցվի. հարցազրույց GeoPromining-ի ղեկավարի հետ

© Photo : GeoProMining ltd official siteՍոթքի ոսկու հանքավայր
Սոթքի ոսկու հանքավայր - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Բաժանորդագրվել
Ռուսական GeoPromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլինն ասում է, որ Սոթքի ոսկու հանքը կվերակազմավորվի ու կկարողանա նոր պայմաններում աշխատել:
GeoPromining ընկերությունների խումբն արդյունահանում է իրականացնում Հայաստանի խոշորագույն ոսկու հանքավայրում՝ Սոթքում, հարստացնում է հանքաքարը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում ու արտահանում մաքուր ոսկու կիսաֆաբրիկատը: Բացի այդ, ընկերությունը շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը՝ արտադրելով պղնձի ու մոլիբդենի խտանյութեր: Ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլինը Sputnik Արմենիայի հետ խոսել է նոր պայմաններում աշխատելու հնարավորությունների մասին։ Նրա հետ զրուցել է Արամ Գարեգինյանը։
- Ընկերությունը վերակազմավորում է Սոթքի հանքավայրը՝ հաշվի առնելով սահմանի փոփոխությունները: Արդյո՞ք նման պայմաններում աշխատանքը շահութաբեր է:
- Հանքավայրի մի մասը, որը մնացել է Հայաստանի վերահսկողության տակ, կարող է նախկինի պես շահույթով աշխատել։ Դրա համար ընկերությունը տեխնիկապես ու լոգիստիկ առումով վերակառուցում է հանքը։ Ըստ էության, մենք փոխում ենք դրա ամբողջ դիզայնը, ինչպես նաև կատարում ենք հանքավայրի հետախուզում՝ արդյունահանման շարունակման համար։ Մենք դիտարկում ենք նաև ստորգետնյա մշակման անցնելու տարբերակը: Այնպես որ, մենք լիովին պատրաստ ենք շարունակելու աշխատանքը։
Ոսկու պարունակությունը հանքավայրում մնում է նույն մակարդակի վրա՝ միջինը 3-4 գրամ մեկ տոննայում սուլֆիդային ապարների, 1-1,5 գրամ` օքսիդային ապարների համար:
Дорожный знак на перекрестке сел Сотк и Кут Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Սոթքի ոսկու հանքավայրի 200 աշխատակիցներին տարհանում են. կրակոցներ են հնչում
- Հաջողվե՞լ է արդյոք խուսափել կրճատումներից:
- Մենք առավելագույնս փորձել ենք պահպանել կոլեկտիվը, որ կաթվածահար չանենք արտադրական գործընթացը։
- Վերջերս Հայաստանում պղնձի ու մոլիբդենի խտանյութերի համար ուժի մեջ մտան նոր մաքսատուրքեր։ Իշխանությունն իր որոշումը բացատրում է բյուջեի եկամուտներն ավելացնելու և երկրի ներսում հանքանյութի վերամշակմանը նպաստելու մտադրությամբ։ Արդյո՞ք օրինագիծը քննարկվել է GeoPromining-ի ղեկավարության հետ:
- Ցավոք, ոչ։ Կառավարության մտադրությունները կարելի է հասկանալ, բայց, ցավոք, այդ փոփոխությունների նախագիծը ոչ մի անգամ չի քննարկվել լեռնամետալուրգիական ձեռնարկությունների հետ. մեզ փաստի առաջ են կանգնեցրել։
– Վերջին մի քանի տարիների հաշվետվություններում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները հիմնականում ցածր շահույթ կամ կորուստներ են ցույց տալիս, թեև շատ մեծ շրջանառություն ունեն: Ռուսաստանում, օրինակ, "Նորնիկելը" կայուն բարձր շահույթ է ցույց տալիս, և նման տուրքերի նախագիծը քննարկվում է նաև ՌԴ-ում։
- Ռուսաստանում նման նախագիծ իսկապես քննարկվում է, բայց ռուսական հանքավայրերում հանքային բազայի պարունակությունը հիմնականում ավելի բարձր է։ Մասնավորապես՝ "Նորնիկելի" պղնձի հանքավայրերում պղնձի պարունակությունը հանքաքարում կազմում է մոտ 2-3 տոկոս, մինչդեռ Հայաստանի հանքավայրերում միջին հաշվով տասն անգամ քիչ է։ Արդյունքում, երբ պղնձի գներն այնքան էլ բարձր չեն, հայկական հանքերը վնասով են աշխատում, իսկ երբ գներն աճում են, դրանք փոխհատուցում են վնասն ու գումար են ուղղում արտադրության զարգացման համար։ Հիմա գները բարձրացել են, բայց եթե նոր հարկերով կրճատեն ձեռնարկությունների շահույթը, դրանք չեն կարողանա զարգացման մեջ ներդրումների նոր փուլ անցկացնել։
Рудник в Сотке - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, աշխատակիցները տարհանվել են
- Համաշխարհային շուկաներում ենթադրություններ կան, որ պղնձի ներկայիս թանկացումը երկարաժամկետ կլինի (Էլեկտրամոբիլների ու արևային կայանների աճող պահանջարկի պատճառով): Արդյո՞ք դա լավ հեռանկարներ չի ստեղծում աշխատանքի համար։
- Ոչ ոք չգիտի՝ իրականում որքան երկար կտևի այդ դինամիկան։ Այլ մետաղներն ավելի պահպանողական են կանխատեսման առումով, բայց պղինձը շատ արագ է արձագանքում ցանկացած ճգնաժամային երևույթների։ Մինչ այդ եղել են տարիներ, երբ գները բարձրացել են մինչև 9-10 հազար դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ հետո նորից նվազել են մինչև հինգ և ավելի ցածր։
- Պատրա՞ստ եք ներկայացնել ընկերության դիրքորոշումը Հայաստանի կառավարության հետ երկխոսության ժամանակ:
- Մենք ամեն պահի պատրաստ ենք երկխոսության գնալ պատասխանատու մարմինների հետ և փորձագիտական կարծիքների փոխանակում ենք ակնկալում։
Լրահոս
0