00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը՝ ընդդեմ "Գորշ գայլերի" ու հօգուտ Արցախի

© Photo : Public domain Вид на Капитолий
 Вид на Капитолий - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Բաժանորդագրվել
Ընդունված օրինագծերի համաձայն՝ պետքարտուղարը պետք է տվյալներ ներկայացնի Արցախին ցուցաբերվող ու ցուցաբերվելիք օգնության ծրագրերի մասին, ինչպես նաև տեղեկացնի՝ արդյոք թուրքական "Գորշ գայլեր" կազմակերպությունը համապատասխանում է "ահաբեկչական" սահմանմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Պաշտպանության մասին ազգային օրենքում (National Defense Authorization Act) Արցախի հակամարտության ու Թուրքիային դրա մասնակցությանը վերաբերյալ մի շարք փոփոխություններին։
ԱՄՆ էլիտան և արհեստական բանականությունը. ինչո՞ւ են նախագահից խլել միջուկային կոճակը
Մասնավորապես, դրանցից մեկի համաձայն, որը կազմել են Կալիֆոռնիայի կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Դևիդ Վալադաոն, ԱՄՆ պետքարտուղարը պետք է 180 օրվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի կոմիտե ներկայացնի հաշվետվություն՝ մանրամասն տեղեկություններով Արցախին ԱՄՆ օգնության մասին, ներառյալ հումանիտար օգնությունն ու աջակցությունը տնտեսական զարգացմանը: Պետդեպարտամենտը պետք է ներկայացնի ծրագրերի նկարագրությունը և դրանց բյուջեն, ինչպես նաև ձեռքբերված արդյունքները։ Բացի այդ, Պետդեպարտամենտը պետք է տեղեկացնի, թե ապագայում ինչ ծրագրեր պետք է իրականացնի ԱՄՆ-ի կառավարությունը։
Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտնել էր, որ մտադիր է աջակցել Ղարաբաղի ու Հայաստանի 74 հազար բնակիչների, որոնք տուժել են ղարաբաղյան հակամարտությունից: 2020-ի նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը որպես մարդասիրական օգնություն Ղարաբաղին 5 մլն դոլար կհատկացնի։ Նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2021 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայտարարեց, որ «աշխատելու է Կոնգրեսի ու USAID-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ Ղարաբաղի տարածաշրջանը մարդասիրական օգնությունով ապահովելու համար»:
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել գերիներին ազատելու ուղղությամբ. Բայդենը` Փաշինյանին
Մինչ հակամարտության ակտիվ փուլը, 2000-ականների սկզբից ԱՄՆ կառավարությունը աջակցության ծրագրեր էր իրականացնում Արցախում՝ միջոցներ հատկացնելով բնակարանային շինարարության, ջրատար խողովակների կառուցման և ականազերծման համար։
Ընդունված մեկ այլ փոփոխությամբ, որի հեղինակը Նևադայից կոնգրեսական Դինա Տիտուսն է, նույն 180 օրվա ընթացքում պետքարտուղարը պետք է մանրամասն տվյալներ ներկայացնի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության մասին: Մասնավորապես՝ Պետդեպարտամենտին պետք է ներկայացնել դեպքեր, երբ այդ կազմակերպության գործունեությունը հակասել է ԱՄՆ-ի, դրա դաշնակիցների ու գործընկերների ազգային շահերին։ Պետդեպարտամենտը պետք է ներկայացնի նաև վերլուծություն այն մասին, թե արդյո՞ք այդ կազմակերպությունը (ծայրահեղ ազգայնական - խմբ.) ահաբեկչական է համարվում։ Հակառակ դեպքում Պետդեպարտամենտը պետք է մանրամասնորեն հիմնավորի իր կարծիքը։
Էրդողանը գովել է Պուտինին ղարաբաղյան պատերազմի ժամանակ «ճիշտ որոշումներ ընդունելու համար»
Վերջապես, Ներկայացուցիչների պալատը ընդունել է Նյու Ջերսի նահանգից կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի փոփոխությունների նախագիծը. 120 օրվա ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է Կոնգրեսի կոմիտեներին հաշվետվություն ներկայացնի այն մասին, թե արտասահմանյան երկրների որ զինված ուժերն են մասնակցել 2017-21 թվականներին ԱՄՆ-ի աջակցության ծրագրերին, այն դեպքում, երբ այդ երկրները խախտել են մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքները:
Հիշեցնենք՝ երեկ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր կոնգրեսականներ Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հայտարարությունը, որում պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և պատանդներին, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարի վրա պարտավորություն է դրվում հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ արգելված սպառազինության օգտագործման և թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման մասին:
Լրահոս
0