Դրայվ ու Lav Eli. Իջևանում կազմակերպվում է տարածաշրջանի ամենախոշոր ավտոմրցարշավը

© Sputnik / Karen YepremyanԱվտոմեքենա
Ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հատկապես ավտոմեքենաների սիրահարներն առաջիկա հանգստյան օրերը կարող են վայելել Իջևանում"
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերին – Sputnik. Իջևան քաղաքում անցկացվելու է «X-Drive 2021 Trophy Sprint» ավտոմրցարշավը, որին մասնակցելու են շուրջ 30 թիմեր Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Իրաքից։
Մրցարշավը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին` ժամը 10։00-ին, և կավարտվի սեպտեմբերի 26-ին` ժամը 14։00-ին։ Սեպտեմբերի 25-ին` ժամը 20:00-ին, նախատեսվում է "Lav Eli" խմբի համերգը հենց մրցարշավի տարածքում կառուցված բեմից։
Կիրակի տեղի կունենա մրցանակաբաշխություն: Մրցակից 5 դասերի հաղթողները կստանան պարգևներ, ինչպես նաև մի շարք մասնագիտական նվերներ։
Ален Прост во время тренировки на Гран-при Европы (6 октября 1985). Брэндс-Хэтч, Великобритания - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2019
«Ես հայ եմ, դա է ամենից կարևոր». ինչո՞ւ Ալեն Պրոստին «Ֆորմուլա-1»–ի պրոֆեսոր անվանեցին
Սա արդեն մի քանի տարի շարունակ անցկացվող` տարածաշրջանի ամենախոշոր արտաճանապարհային միջոցառումն է, որը հնարավորություն է տալիս մեր հարևան երկրների Off Road ավտոմրցարշավորդներին ժամանել Հայաստան և իրենց ուժերը փորձել մեր երկրի լեռնային պայմաններում։
Միջոցառումը տեղի է ունենալու Իջևան քաղաքի հենց սկզբնամասում գտնվող Մ4 ավտոմայրուղու մոտ։
Ավտոմրցարշավը կազմակերպել են Հայաստանի «4x4 Off Road» ակումբն ու «X-Drive» ավտոմոտոդպրոցը։
Гоночный автомобиль - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
«Ապրես, տղաս», կամ ինչպես Ալեքս Էսկանդարին դարձավ NASCAR-ի առաջին հայ ավտոարշավորդը
Լրահոս
0