Էրդողանը գովել է Պուտինին ղարաբաղյան պատերազմի ժամանակ «ճիշտ որոշումներ ընդունելու համար»

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկ Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган
 Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган  - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Բաժանորդագրվեք
ԱՄՆ-ից մեկնելուց հետո Էրդողանը գրավոր հարցազրույց է տվել լրագրողներին։ Նա գովել է Ռուսաստանին և հայտնել, որ Սոչիում Պուտինի հետ հանդիպումը դեմ առ դեմ կլինի՝ առանց երրորդ անձանց։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահի վարչակազմին չի հաջողվել կազմակերպել Էրդողանի և Բայդենի հանդիպումը, ինչը մի քիչ փոխել է Ռուսաստանի հասցեին Թուրքիայի նախագահի արտահայտությունների տոնայնությունը: Էրդողանը կարևորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Արցախյան պատերազմի ժամանակ։
Փաշինյանից դրական ազդակներ կան. Էրդողանը` 6-ի ձևաչափի ու Իգդիր-Ադրբեջան երկաթգծի մասին
Էրդողանի՝ թուրքական ԶԼՄ-ներին գրավոր փոխանցված հարցազրույցում Ռուսաստանի նկատմամբ շատ գովեստներ են հնչում։ NTV Haber-ը հայտնում է, որ, մասնավորապես, Թուրքիայի նախագահը գովել է Պուտինին Ղարաբաղի համար։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը ղարաբաղյան պատերազմի ժամանակ որոշումներ է ընդունել որպես իսկական պետական այր, և ճիշտ որոշումներ է ընդունել։
Էրդողանն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի նախագահի հետ անհրաժեշտության դեպքում հեշտ է կապվել և կարևոր հարցեր քննարկել, և որ ինքը Ռուսաստանի կողմից Թուրքիայի հասցեին ինչ-որ սխալ գործողություններ երբեք չի նկատել:
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Հայ-թուրքական մերձեցման հերթական փորձն ու Էրդողանի մեծ ախորժակը
Խոսելով հինգի կամ վեցի հարթակի մասին, Էրդողանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այս հարցում «դրական ազդակներ» են ստացվում։
«Այդ դրական ազդակների հետ մենք հստակ քայլեր կձեռնարկենք։ Այլ կերպ ասած՝ ես հույս ունեմ, որ մենք տարածաշրջանում խաղաղություն ստեղծելու հնարավորություն կունենանք»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև ավելացրել է, որ հույս ունի՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում ավելի ուժեղ և տարբերվող շրջանի անցնել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала