Համայնքների խոշորացման հիմնական բացթողումը. մասնագետը՝ հետևանքների մասին

© Sputnik / Aram NersesyanСело Мадан в Лорийской области
Село Мадан в Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Համայնքների խոշորացումը ոչ միայն հոգեբանական անհարմարություն է տեղի բնակիչների համար, այլև ներքին արտագաղթի սպասվող ալիք։ Դա կնպաստի նաև գյուղական բնակչության ավելի արագ ծերացմանը, ինչպես նաև գործազրկության աճին։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Համայնքների խոշորացման բարեփոխումը ոչ միայն դրական կողմեր ունի, այլև կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Արդեն այս փուլում կա ակնհայտ և էական բացթողում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ շտկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
300 համայնքի ղեկավարների դեմ քրգործ կա, դրա համար խոշորացման դեմ չեն բողոքում. Սաղաթելյան
Ավելին, իշխանությունը հասարակությանը հուզող մի շարք հարցերի հստակ պատասխաններ չի տալիս, ինչի պատճառով, նույնիսկ ինչ-որ տեսլական ունենալով, դժվար է որևէ բանի մասին վստահորեն խոսել։
Բուն բարեփոխումը նոր երեւույթ չէ, Հայաստանում խոշորացման անհրաժեշտության մասին խոսվում էր դեռ 2005 թվականին։ Բարեփոխումը մասամբ իրականացվել է 2015-2016 թվականներին։ Սակայն վերջին շրջանում կրկին ակտիվացել է, ինչը բուռն քննարկումներ է առաջացրել բոլոր կառույցներում ու համայնքներում։
Բարեփոխման հիմնական կողմնակիցներն իշխանության ներկայացուցիչներն են, որոնք նշում են միայն այդ գործընթացի առավելությունները։ Խոշորացման հակառակորդները պնդում են, որ նախաձեռնությունը կհանգեցնի գյուղերի վերջնական դատարկման, գյուղական բնակչության ծերացման, ներքին արտագաղթի և որպես հետևանք՝ ուրբանիզացիայի աճին:
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Խոշորացումից հետո 30 տարվա աշխատողը կգնա տուն, նրա հարսը մանկապարտեզում կաշխատի. Սանոսյան
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բարեփոխուման գլխավոր բացթողումը դրա փուլային իրականացումն է։ Նա կարծում է, որ դա, ի վերջո, կհանգեցնի գյուղապետարանների ու քաղաքապետարանների գործունեության անհավասարակշռության։
Այժմ որոշ համայնքներ նոր համակարգով են աշխատում, իսկ մյուսները նոր են պատրաստվում անցնել դրան։
«Խոշորացման բարեփոխումը վաղուց է նախապատրաստվել, բայց դրանում ի սկզբանե բազմաթիվ գործոններ հաշվի չեն առնվել։ Համայնքների ծախսերի ավելացման հաշվին խոշորացման գաղափարը լավն է, եթե հաշվի առնենք, որ բոլոր ծախսերի 80 տոկոսը գնում է համայնքապետարաններին», - ասաց Միքայելյանը։
Ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. համայնքների խոշորացման հարցով նախագահին կդիմեն
Նրա խոսքով՝ բարեփոխումներում մի շարք հարցեր հաշվի չեն առնվել։ Օրինակ՝ ի՞նչ անեն գյուղացիները, որոնց գյուղապետարանը կամ դպրոցը հեռու կլինի, իսկ նրանք պետք է փաստաթղթային հարցեր լուծեն կամ ամեն օր երեխաներին դասի ուղարկեն։
Ակնհայտ է, որ մարդկանց մեծ մասը սեփական տրանսպորտը չունի։ Այստեղից հարցեր են ծագում. ինչպե՞ս են խոշորացումից առաջ լուծվելու լոգիստիկայի հարցերը, և ի՞նչ սկզբունքով են միավորվում համայնքները։ Մեկ այլ խնդիր է, որ յուրաքանչյուր համայնք ունի իր ավանդույթները, պատմությունը, իսկ բարեփոխումը կարող է ձուլել այդ արժեքները։
Առավել ցավոտ է մնում գործազրկության աճի հարցը։ Բանն այն է, որ գյուղական համայնքներից շատերում կա բարձրագույն կրթություն ունեցող 2-3 մարդ, որոնք աշխատել են գյուղապետարանում։ Հարցին, թե այդ մարդիկ խոշորացումից հետո ուր են գնալու, դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տալիս։ Մասնագետը պնդում է, որ քանի դեռ այդ հարցերին պատասխաններ չեն տրվել, բարեփոխման հակառակորդները թերահավատորեն են վերաբերվելու դրան։
Գյուղացիներ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Իրականում ի՞նչ նպատակներ են թաքցված համայնքների խոշորացման ծրագրի տակ
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծն այսօր ընդունվել է ԱԺ-ում երկրորդ ու վերջնական ընթերցմամբ: Նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։
Խոշորացման արդյունքում կձևավորվի 37 համայնք։ Բացի այդ, նախատեսվում է համալրել Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը Ընրկենանց գյուղով։
Գործադիրը հիմնավորում է այդ փոփոխությունները համայնքների խոշորացման գործընթացով, որը սկսվել է 2016 թվականին և մինչ օրս չի ավարտվել։
«Մի թողեք՝ մեր գյուղերն անհետանան»․ ասորիները հավաքվել էին խորհրդարանի մոտ
Խոշորացման ավարտից հետո Հայաստանը կունենա ընդհանուր առմամբ 78 համայնք, որոնցից 71-ը՝ միավորված:
Փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала