00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

"Հյուսիս–հարավ" ճանապարհից առաջնահերթ է համարվել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը

© Sputnik / Aram Nersesyan"Հյուսի–հարավ" ճանապարհ
Հյուսի–հարավ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
"Հյուսի–հարավ" ճանապարհ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանի համոզմամբ` այս ճանապարհը նոր որակ կբերի ՀՀ տնտեսություն` նպաստելով Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, Պարսից ծոցը Սև ծովին կապելու ու տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Կառավարությունը մեկնարկում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց գործադրի հերթական նիստում։ Այդ որոշմամբ կառավարությունը սահմանեց այս ճանապարհահատվածի առաջնահերթությունը ընդհանուր ծրագրի այլ հատվածների շինարարության նկատմամբ։
Որոշման նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև Իրանի սահման անվտանգ, ապահով ու արագընթաց ճանապարհ ունենալու անհրաժեշտությամբ։
Строительные работы - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Կառավարությունը 1,2 մլն դոլար է հատկացրել Հյուսիս–հարավի չարաշահումները բացահայտելու համար
«Նախագծով նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհ, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի քանի կամուրջներով ու 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներով` ելնելով մեր երկրի լանդշաֆտի առանձնահատկություններից։ Նշեմ, որ ամենաերկար թունելը Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ»,– ասաց Տերտերյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար կառավարությունը հայտարարելու է միջազգային մրցույթ։

«Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը` ԻԻՀ հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը։ Դա որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակներում։ Եթե հարցը դիտարկենք ավելի լայն համատեքստում` տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում, ապա այս ծրագիրը բոլորովին այլ մասշտաբ ու նշանակություն է ունենում»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հույս հայտնեց, որ 2022թ.–ին կմեկնարկի շինարարության նախնական` տեխնիկայի մոբիլիզացիայի փուլը։
Իրանը շուտով ավարտին կհասցնի "Հյուսիս–հարավ" տրանսպորտային միջանցքի վերջին հատվածը
Նշենք, որ նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 474.3 մլրդ ՀՀ դրամ։
Հիշեցնենք` «Հյուսիս–հարավ»` 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կոչված է կապելու երկրի հարավային շրջանները հյուսիսային շրջանների հետ։ Արդյունքում՝ 560 կմ միջինում 50 կմ/ժ արագությամբ գործարկվող ավտոմոբիլային ճանապարհը վերակառուցվելու է միջինում 80-100 կմ/ժ արագությամբ ճանապարհի, ինչի արդյունքում նշված հատվածի հատումը ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամի, կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը:
«Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման համար մինչ օրս վարկային պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ:
Լրահոս
0