00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրականում ի՞նչ նպատակներ են թաքցված համայնքների խոշորացման ծրագրի տակ

© Sputnik / Janna PoghosyanԳյուղացիներ
Գյուղացիներ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Բաժանորդագրվել
"Համայնքների ֆինանսիստների միավորում" ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն անհրաժեշտ է համարում "Վարչատարածքային բաժանման մասին" օրենքում փոփոխություններ կատարելուն զուգահեռ նաև "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքում ու Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik, Նելլի Դանիելյան
Թե իրականում ինչ նպատակներ են թաքցված կառավարության առաջարկած համայնքների խոշորացման ծրագրի տակ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի դիտարկմամբ, անհասկանալի է։
Ըստ նրա` խնդիրն այն է, որ կառավարույունը դեռ չի հստակեցրել, թե արդյոք պատրաստվում է այլ փոփոխություններ նույնպես անել։ Օրինակ` որոշ լիազորություններ ու գործառույթներ պատվիրակել խոշորացող համայնքներին։
Երիցյան. «Համայնքների խոշորացումը շատ սխալ է կիրառվել»
«Հարցն այն չէ, թե ինչու ենք խոշորացնում համայնքները, այլ այն, թե ինչու ենք խոշոր խոշորացնում։ Ոչ ոք չի ասում, թե խոշորացումը վատ է։ Դա գործիք է, որով մենք պետք է փորձենք ստեղծել միջավայր, որտեղ բնակիչները կկարողանան ստանալ պատշաճ ծառայություն։ Բայց երբ որ մենք նորից խոշորացնում ենք արդեն խոշորացված համայնքները, որոնք բավականին ուժեղ են ռեսուրսներով` և՛ մարդկային, և՛ ֆինանսական, սա երկու բան կարող է նշանակել`
1. Պետությունը գնում է խորացված ապակենտրոնացման, այսինքն` որոշել է իր գործառույթների մի մասը հանձնել համայնքներին (այդ թվում և մարզպետարանների գործառույթները):
2. Համայնքները տեղական ինքնակառավարումից վերաճելու են պետական կառավարման տեղական մարմինների։
Այսինքն` պետությունը ինչ–որ մի բան որոշում է, տեղերում իրականացնում են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վահան Մովսիսյանը։
Նրա խոսքով` թե՛ նախկին, ու թե՛ ներկա իշխանությունները հայտարարում են, թե համայնքները փոքր են, չունեն կադրային ու ֆինանսական բավական ռեսուրսներ լայն գործառույթներ իրականացնելու համար, մինչդեռ, ըստ Մովսիսյանի, խոշորացման ներկայացվող համայնքներից շատերն այդ գործընթացի ավարտին մի ամբողջ մարզի ռեսուրսի են տիրապետելու և կարող են իրականացնել մարզային իշխանության գործառույթները։
Дорога в селе Драхтик Гегаркуникской области - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Համայնքների խոշորացման վերջնական արդյունքում Հայաստանում կլինի 78 համայնք
«Եթե դուք շարունակելու եք թողնել համայնքներին աղբահանությունն ու փողոցային լուսավորությունը, ապա ամենևին պետք չէ խոշորացնել։ Բայց եթե դուք ուզում եք նոր լիազորություններ տալ, ապա եկեք ու քաղաքական հայտարարություն արեք, որ ունեք քաղաքական տեսլական, որով լուրջ լիազորություններ եք նախատեսում համայնքների համար»,– ասում է Մովսիսյանը` հավելելով, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխության նախագծին զուգահեռ` կառավարությունը պետք է նաև ճանապարհային քարտեզ հրապարակեր, թե առաջիկա 5 տարում որ լիազորություններն է պատրաստվում հանձնել համայնքներին։
«Այս դեպքում արդարացված կլինեն ձեր հրապարակած խոշորացման ցուցակները»,– ասաց նա։
Վահան Մովսիսյանն անհրաժեշտ է համարում "Վարչատարածքային բաժանման մասին" օրենքում փոփոխություններ կատարելուն զուգահեռ նաև "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքում ու Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել։
Համայնքի ավագանու ընտրությունները, նրա դիտարկմամբ, այլևս չեն կարող անցկացվել մեծամասնական ընտրակարգով։ Բացի այդ` համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը պետք է ղեկավարի ավագանին, բայց ոչ համայնքը։ Իսկ համայնքի գործադիր ղեկավարը պետք է լինի այլ անձ` ընտրված ավագանու կողմից, բայց ոչ ավագանու կազմից, ու պետք է լինի բանիմաց, պրոֆեսիոնալ կառավարիչ։

«Եթե մենք քաղաքական գործիչ ենք բերում– դնում համայնքի ղեկավար, դա դեռ երաշխիք չէ, որ քաղաքական գործիչը նաև լավ կառավարիչ է լինելու»,– ասաց Մովսիսյանը։

Հիշեցնենք` վաղը` սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։
ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։
Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք: Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։
Հակոբ Ավետյան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Գեղամասար համայնքի խոշորացման ծրագիրը քաղաքական ենթատեքստ ունի. Հակոբ Ավետյան
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք:
Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Լրահոս
0