Կապանում ռեստորանի մատուցողը դանակահարել է հաճախորդին

© Sputnik / Janna PoghosyanЖилой массив в Капане
Жилой массив в Капане - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Դդմաշեն գյուղի 37-ամյա բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
"Հարսնաքար" ռեստորանային համալիրի տարածքում դանակահարել են 20–ամյա երիտասարդի
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի 30-ամյա մատուցողը դանակահարել էր 37-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала