00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշորացումից հետո 30 տարվա աշխատողը կգնա տուն, նրա հարսը մանկապարտեզում կաշխատի. Սանոսյան

© Sputnik / Aram NersesyanԳնել Սանոսյան
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Գնել Սանոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գնել Սանոսյանը վստահեցնում է, որ համայնքների խոշորացման արդյունքում ՀՀ–ում որևէ բնակավայր չի փակվելու, որևէ բնակավայրի ցուցանակը չի փոխվելու։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Համայնքների խոշորացման արդյունքում մարզպետարանները, համայնքապետարանները չեն փակվի։ ԱԺ–ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելով` ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Հայտնել էինք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել և քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են ԱԺ նիստերի դահլիճը։
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
300 համայնքի ղեկավարների դեմ քրգործ կա, դրա համար խոշորացման դեմ չեն բողոքում. Սաղաթելյան
«Մարզպետարանները չեն փակվի, սակայն որոշ ժամանակ անց դրանց գործառույթները պետք է փոխվեն։ Համայնքապետարանները նույնպես չեն փակվի, այնտեղ առնվազն 2 աշխատող կլինի։ ՀՀ–ում որևէ բնակավայր չի փակվելու, որևէ բնակավայրի ցուցանակը չի փոխվելու` միայն թե երբ գնան համայնքապետարան ներկայիս 17 աշխատողի փոխարեն 3-4-ին են տեսնելու»,–ասաց Սանոսյանը։

Նա նշեց` կարող է այնպես ստացվել, որ համայնքապետարանում աշխատող մի լավ բարեկամ, որը 30 տարի է աշխատում է և հավես չունի արդեն աշխատելու, կգնա տուն։ Դրա փոխարեն, նրա հարսը, որը շատ լավ դաշնամուր է նվագում, կգնա մանկապարտեզում աշխատելու, իսկ երեխաներն էլ նվագել կսովորեն։ Նախարարի խոսքով` կլինեն համայնքներ էլ, որտեղ խոշորացման արդյունքում հաստիքները կավելանան։

Նա հայտնեց նաև, որ կլինեն բնակավայրեր, որոնք խոշորացված համայնքի ավագանիում անդամներ չեն ունենա։
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե հետպատերազմյան շրջանում նպատակահարմար չէ սահմանամերձ համայնքների խոշորացումը, Սանոսյանը նշեց, որ պատերազմը ցույց տվեց, որ ամեն ինչ. «Պատերազմից առաջ խոշորացված համայնքները պատերազմի ժամանակ իրենց շատ լավ դրսևորեցին։ Որպես Գեղարքունիքի նախկին մարզպետ՝ որպես օրինակ նշեմ Ճամբարակն ու Շողակաթը»։
Հիշեցնենք, որ ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։
Գեղամասար համայնքի խոշորացման ծրագիրը քաղաքական ենթատեքստ ունի. Հակոբ Ավետյան
Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք: Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ.–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք:
Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Նշենք, որ 59 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Լրահոս
0