00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Տաթև Հայրապետյան
Փաշինյանը ոչ միայն ընդունել է պատերազմի իրողությունները, այլև բերում է նոր պատերազմներ․Հայրապետյան
09:08
8 ր
Արամ Սարգսյան
Այդ հարցերը պետք է որոշել դելիմիտացիայի և դեմարկացիայի միջոցով՝ երկարատև բանակցություններից հետո․Սարգսյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը. ՀՀ վարչապետ

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով`Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

«Այս առումով` մենք առաջարկում ենք օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը:Անհրաժեշտ է նաև վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով`աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում
Փաշինյանը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում խոսել է կոմունիկացիաների բացման կարևորության մասին
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը»,–ասել է ՀՀ վարչապետը:
Հայաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար:
Գեներալ–մայոր Միխայիլ Կոսոբոկովը - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Խաղաղապահների նկատմամբ վստահության գաղտնիքը. ո՞րն է Կոսոբոկովի առաքելության հաջողությունը
«Հաջորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,–ասել է նա:
Փաշինյանը հիշեցրել է, որ իրավիճակից դուրս գալու համար հայակական կողմն առաջարկել է` նշված հատվածում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հետ քաշվեն խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ և նոր միայն սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ ընթանան:

«Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի։ Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ»,–ասել է նա:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 21-27-ը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Լրահոս
0