Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի դիրքորոշումը. հանդիպել են ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները

© PhotoՆյու Յորքում հանդիպել են ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները
Նյու Յորքում հանդիպել են  ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի –Sputnik. ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
"Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները",–ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Արարատ Միրզոյանը կմեկնի Նյու Յորք, կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:
Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. Միրզոյան
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала