Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի խնդիրը

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել ֆոտոբանկՌուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի այլ արդիական թեմաներ ևս։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի -Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նյու Յորքում հանդիպել են  ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի դիրքորոշումը. հանդիպել են ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները
Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի իրադրության կայունացման ուղղությամբ, նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային օրակարգի այլ արդիական թեմաներ։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը։ Երկու կողմն էլ պատրաստակամություն են հայտնել աջակցել այդ երկրում, նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակներում խաղաղության և կայունության հաստատմանը։
Արցախից մինչև Ղրիմ. Կոստաս Իսիխոսը Թուրքիային ՆԱՏՕ-ի "իսլամական խաղաթուղթ" է անվանել
Մտքեր են փոխանակվել Լիբիայում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրների կարգավորման շուրջ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала