00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանը Ջոն Օրդվեյին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

© Photo : TATEV DURYANՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյին (2001-2004թթ) և "Humanitarian Dialogue" միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյին (2001-2004թթ) և Humanitarian Dialogue միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյին (2001-2004թթ) և "Humanitarian Dialogue" միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին
Բաժանորդագրվել
Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել Ադրբեջանում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու դեպքերին։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյին (2001-2004թթ) և «Humanitarian Dialogue» միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում է հայտնել Արման Թաթոյանը։
© Photo : TATEV DURYANՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյին (2001-2004թթ) և "Humanitarian Dialogue" միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին
Омбудсмен Арман Татоян принял Чрезвычайного и Полномочного Посла США в РА Джона Ордуэя и директора евразийских программ международной организации Гуманитарный диалог Дэвида Гормана (24 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյին (2001-2004թթ) և "Humanitarian Dialogue" միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին
ՀՀ ՄԻՊ–ը նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն նաև մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները:
Նա մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:
Արման Թաթոյանը Քերոլայն Քոքսին ներկայացրել է սահմանային խնդիրները  - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Մի շարք գյուղեր զրկված են ջրից. Թաթոյանը Քոքսին սահմանային խնդիրներն է ներկայացրել
«Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ են առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ»,–ներկայացրել է Թաթոյանը:

Նա մանրամասնել է, որ մարդկանց մեծ մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:
Սյունիքում ադրբեջանցիները խախտում են Հայաստանի ու Իրանի քաղաքացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ
Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։
Լրահոս
0