https://arm.sputniknews.ru/20210924/usucchi-orva-artiv-lavagujn-mankavarzhnery-kpargevatrven-500000akan-dramvov-33608918.html
Ուսուցչի օրվա առթիվ լավագույն մանկավարժները կպարգևատրվեն 500.000–ական դրամով
Ուսուցչի օրվա առթիվ լավագույն մանկավարժները կպարգևատրվեն 500.000–ական դրամով
Sputnik Արմենիա
2020 թվականին "Տարվա լավագույնները" մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել էր դյուրակիր համակարգիչներով։ 24.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-24T15:32+0400
2021-09-24T15:32+0400
2021-09-24T16:38+0400
հայաստան
ուսուցիչ
պարգևատրում
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28858910_0:0:1451:816_1920x0_80_0_0_1053ca3a93cbb2dd9aaa42b4ffe5f06c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ուսուցչի օրվա առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն մանկավարժները կպարգևատրվեն։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։«Նախատեսվում է պարգևատրել 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ։Նշենք, որ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել էր դյուրակիր համակարգիչներով։ Նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականին "Տարվա լավագույնները" մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև:Նախարարությունը շեշտում է, որ դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին իրենց աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու իրողությամբ։Ո՞ր դեպքում և ո՞ր ուսուցիչները կստանան աշխատավարձի 30-50 %-ի չափով հավելավճարՀիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրվել է՝ ներդնել ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն՝ ըստ ուսուցիչների տարբեր խմբերի կարիքների՝ բոլոր ուսուցիչներին հնարավորություն ընձեռելով ունենալ առնվազն աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում, ամբողջությամբ վերանայել մանկավարժական կրթության համակարգը՝ երիտասարդների շրջանում ուսուցչի մասնագիտությունը դարձնելով պահանջված, հեղինակավոր և արդիական։
https://arm.sputniknews.ru/20210901/naxagahn-uxerdze-hxel-ashakertnerin-usucichnerin-28848513.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28858910_0:0:1289:967_1920x0_80_0_0_5a544b6b21d2262585ceb4da8627dc75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ուսուցիչ, պարգևատրում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հայաստան, ուսուցիչ, պարգևատրում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Ուսուցչի օրվա առթիվ լավագույն մանկավարժները կպարգևատրվեն 500.000–ական դրամով
15:32 24.09.2021 (Թարմացված է: 16:38 24.09.2021) 2020 թվականին "Տարվա լավագույնները" մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել էր դյուրակիր համակարգիչներով։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ուսուցչի օրվա առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն մանկավարժները կպարգևատրվեն։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է պարգևատրել 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել էր դյուրակիր համակարգիչներով։ Նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականին "Տարվա լավագույնները" մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև:
Նախարարությունը շեշտում է, որ դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին իրենց աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու իրողությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրվել է՝ ներդնել ուսուցիչների մասնագիտական զարգացման տարբերակված քաղաքականություն՝ ըստ ուսուցիչների տարբեր խմբերի կարիքների՝ բոլոր ուսուցիչներին հնարավորություն ընձեռելով ունենալ առնվազն աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում, ամբողջությամբ վերանայել մանկավարժական կրթության համակարգը՝ երիտասարդների շրջանում ուսուցչի մասնագիտությունը դարձնելով պահանջված, հեղինակավոր և արդիական։