Ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. համայնքների խոշորացման հարցով նախագահին կդիմեն

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
ՀՀ ԱԺ
Համայնքների խոշորացման հարցով քննարկումն այսօր ԱԺ–ում միայն իշխանական խմբակցության պատգամավորները կանցկացնեն` ընդդիմադիրները բոյկոտեցին նիստը:
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ այսօր պետք է քննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։
«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ օրակարգ է բերվել մի հարց, որը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ՍԴ որոշման պահանջներին։
Գյուղացիներ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Իրականում ի՞նչ նպատակներ են թաքցված համայնքների խոշորացման ծրագրի տակ
«Այն համարում ենք հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող օրինական լինել։ Հետամուտ ենք լինելու այս հարցին իրավական ընթացք տալուն և նախագահից պահանջելու ենք վիճարկել այս հարցը»,–ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները, քանի որ արդեն 12-րդ օրն է, ինչ պահանջել են ԱԱԾ տնօրենի, պաշտպանության նախարարի, ԱԽՔ–ի և մյուսների ուղիղ մասնակցությամբ քննարկում անել։ Սակայն մինչ օրս, ըստ Մինասյանի, արձագանք չկա։ Պատգամավորի խոսքով` Էրդողանի հետ սիրախաղերն ու Ալիևի վերջին հայտարարությունները խոսում են այն մասին, որ գործ ունենք պետության անվտանգության խնդրի հետ։ Մինասյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս ամենով պայմանավորված էլ "Հայաստան" խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նիստին։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ իր հերթին նշեց, որ, հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերն առաջին հերթին խիստ քաղաքական` անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ են հետապնդում, իրենք նույնպես չեն մասնակցի նիստին։
Ընդդիմադիրներն, այսպիսով, դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։
Գեղամասար համայնքի խոշորացման ծրագիրը քաղաքական ենթատեքստ ունի. Հակոբ Ավետյան
Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք: Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ.–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք:
Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала