Ադելիա Պետրոսյանը հաղթել է գեղասահքի պատանեկան Գրան պրիում. տեսանյութ

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցԱդելիա Պետրոսյան
Ադելիա Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Ադելիա Պետրոսյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասաղորդուհին փետրվարին Ռուսաստանի պատանեկան առաջնության փոխչեմպիոն էր դարձել։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը հայկական արմատներ ունի, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում հաղթել է գեղասահքի պատանեկան Գրան պրիում։ Տեղեկությունը հաղորդում է championat-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սոֆյա Սամոդելկինան, որը հաղթել է ազատ ծրագրում: Բրոնզե մեդալ է նվաճել ամերիկուհի Լինդսի Տորնգրենը:
Իսկ Ադելիան քառացատկ ծրագրում մրցավարներից ստացել է 210,57 միավոր:
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել "Արցախ" ստեղծագործության ներքո
Նշենք, որ այս տարվա փետրվարին Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալը:
Լրահոս
0