Բոսֆորում Թուրքիայի և Ռուսաստանի դրոշներով բեռնանավեր են բախվել

© Sputnik / Ruslan KrivobokՍտամբուլ
Ստամբուլ - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Ստամբուլ
Թուրքական բեռնանավն ուղևորվում էր արդյունաբերական նավահանգիստ, իսկ ռուսականը` Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ստամբուլի ափերի մոտ բեռնանավեր են բախվել։ Թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացնում է, որ բեռնանավերից մեկը եղել է թուրքական դրոշով, մյուսը՝ ռուսական։ Թուրքիայի առափնյա ոստիկանության վարչությունից հայտնում են, որ երկու նավերն էլ խարսխված են Բյուքդերե շրջանի ափերի մոտ։
Հայտնի է, որ թուրքական «Tahsin Imamoğlu» 90-մետրանոց բեռնատար նավը Կոջաելի նահանգից ուղևորվում էր Սև ծովի ափին գտնվող Կարադենիզ Էրեգլի արդյունաբերական նավահանգիստ:
Թուրքիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով 4 մարդ է մահացել, 6-ին փրկել են. տեսանյութ
Իսկ ռուսական «Rusich 10» բեռնանավը (128 մետր) Բուրսա նահանգից ուղևորվում էր Ռուսաստան։
Տուժածների և կրած վնասների մասին մանրամասներ ու տեղեկություններ չեն հաղորդվում։
Տիեզերքից երևացող սխալներ, կամ Սուեզի ջրանցքի «առեղծվածը»
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала